Միացյալ Թագավորությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել արդարության սկզբունքները
Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը անհանգստություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրություններում որպես դիտորդ հանդես եկած անձանց ձերբակալությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
Շեշտվում է, որ Բաքվում մայիսի 26-ին երեք քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություները ապացուցում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա մտահոգիչ ճնշումների միտում կա:
«Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը խոր հիասթափություն է հայտնում Անար Մամադլիին, Բասիր Սուլեյմանլին և Էլնուր Մամամդովին հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և իշխանությունների անարգման մեղադրանքներով հինգ և կես տարի ազատազրկման դատավճիռի կապակցությամբ:
Այս միջադեպերը ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանում օրենքի ընտրական կիրառման վերաբերյալ հնչող անհանգստությունները: Անկախ դիտորդները կարևոր դեր են խաղում ժողովրդավարական հասարակության կազմավորման գործում, և նրանց պետք է թույլ տալ առանց ահաբեկման և վախի իրականացնել իրենց աշխատանքը:
Միացյալ Թագավորությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել արդարության սկզբունքները և ետ կանգնել մտահոգիչ միտումներից»,- ասված է Արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ:
Նշենք, Մամադլին ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերի կեսերին` հարկեր չվճարելու, պաշտոնական կարգավիճակը չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Մամադլիի՝ « Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունն էր, որ Ադրբեջանում անցած տարի կայացած նախագահական ընտրությունների քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում հաղորդում էր տարածել համատարած խախտումների և կեղծիքների մասին:
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Բասիր Սուլեյմանլին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում