ԱՄՆ Լուիզիանայի օրենսդիր Սենատի ընդունած բանաձևը հերթական ապտակ է Ադրբեջանին. փորձագիտական տեսակետներ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի սենատում մայիսի 28-ին ընդունվել է բանաձև, որով սենատի անդամներն իրենց աջակցությունն են հայտնում հայ ընտանիքների անդամներին, որոնց հարազատներն Ադրբեջանում դարձել են կոտորածների և վայրագությունների զոհ: Նախատեսվում է, որ բանաձևը փոխանցվելու է ԱՄՆ նախագահին, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի խոսնակներին:

«Կարծում եմ` որոշումն աննախադեպ է, այն իրենից, ըստ էության ներկայացնում է համապարփակ, ընդգրկուն մի պատկեր, որտեղ ուղղակիորեն շարադրված են այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ»,- անդրադառնալով բանաձևի բովանդակությանը` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի կարծիքով` Լուիզիանայի սենատի կողմից ընդունված բանաձևի կարևորությունը ավելի խոսուն է Լեռնային Ղարաբաղի անկախության միաջազգային ճանաչման համատեքստում: Ըստ նրա` բանաձևի առանցքային պահերից մեկն էլ Խոջալուի դեպքերի վերաբերյալ բանաձևում տեղ գտած ձևակերպումներն են:

«Այստեղ մեկ առ մեկ նշված են ոչ միայն այն դեպքերը, որոնք վաղուց արդեն հայտնի դեպքեր են` որպես Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններ, այլ հստակեցվում է դիրքորոշումը` այսպես կոչված Խոջալուի դեպքերի հետ կապված: Բանաձևում նշվում է, որ այդ հանցագործությունները հերթական հանցագործություններն են Ադրբեջանի կողմից` ընդդեմ սեփական ժողովրդի»,- նշեց Լ.Ալավերդյանը:

Լ.Ալավերդյանի կարծիքով` կարևոր է, որ բանաձևում ադրբեջանական կողմի իրագործած հանցագործությունները զուգահեռաբար են դիտարկվել Լեռնային Ղարաբաղի գյուղերից` կրկին Ադրբեջանի կողմից իրականացված հայերի տեղահանության հետ:

«Շատ կարևոր բան ևս. Բանաձևում կոչ է արվում` որպեսզի դադարեցվեն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրումները, ինչպես նաև հստակեցվում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում այն բոլոր գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Խոջալուի բնակիչների նկատմամբ»,- նշեց նա:

Ալավերդյանը գտնում է, որ մեծ է նաև փաստաթղթի կիրառական նշանակությունը և որ այն պետք է գործի դրվի դիվանագիտական, պետական և հասարակական խմբերի կողմից:

«Կարծում եմ` նման բարձր մակարդակով այսպիսի համապարփակ փաստաթուղթ դեռ չի հրապարակվել, ողջունում եմ բանաձևը մշակած աշխատանքային խմբի կատարած գործը»,- եզրափակեց Լ. Ալավերդյանը:

Նույն խնդրի շուրջ զրուցեցինք նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:

Մանասյանը նույնպես ԱՄՆ Լուիզիանա նահանգի սենատի կողմից ընդունված բանաձևը դրական քայլ համարեց ԼՂ անկախության միջազգային ճանաչման գործընթացում, ինչպես նաև աշխարհին Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտության խոսքը հնչեցնելու տեսանկյունից :

«Քաղաքական չափման մեջ բանաձի ընդունումը դրական քայլ է: ԼՂ անկախության ճանաչումը` որպես սուվերեն պետություն, ենթադրում է զարգացումների մի ընթացք, երբ ԼՂ-ն ինքնիշխան և ժողովրդավար պետության կերպարով է ամրագրվում Միացյալ Նահանգների իշխանության պատկերացումներում: Եվ ահա ամեն մի այդպիսի փաստաթուղթ, իհարկե, նպաստ է բերում այդ մեծ ընթացքին»,- նշեց Մանասյանը:

Քաղաքագետի փոխանցմամբ` բանաձևի նշանակությունը զգալիորեն մեծ է նաև քարոզչական տեսանկյունից:

«Կարծում եմ բանաձի նշանակությունը ավելի մեծ է քարոզչական իմաստով, որովհետև մեզ ինչ-որ առումով դժվար է աշխարհին ներկայացնել այն ճշմարտությունները, որոնք մեզ են հայտնի` օրինակ Խոջալուի դեպքերը: Միշտ չէ, որ մեզ լսում են, քանի որ մեզ դիտում են որպես շահագրգիռ կողմ: Այս համատեքստում բանաձևում արված շեշտադրումները շատ կարևոր են և, կարծում եմ, օգտակար նաև խնդրի քաղաքական լուծման հեռանկարի տեսանկյունից»,- ասաց նա:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Լուիզիանայի սենատի կողմից ընդունված բանաձևի ամբողջական տեքստը:
 

Հերթական նստաշրջան 2014
Սենատի բանաձև NO. 166
Ներկայացված է սենատոր Մյուռռեյի կողմից

Բանաձև

Ի արտահայտումն համակրանքի Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ իրագործված կոտորածների և վայրագությունների զոհերի ընտանիքներին աջակցության նկատմամբ, և նկատի ունենալով, որ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի տարածքն ընկած է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, և

նկատի ունենալով, որ 1920 թվականին Խորհրդային Միությունը ուժով վերահսկողություն է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների նկատմամբ, և

նկատի ունենալով, որ 1923 թվականին Խորհրդային Միությունն Ադրբեջանի կազմում ստեղծել էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ և այս տարածաշրջանը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի աղբյուր, և

նկատի ունենալով, որ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերը հանուն իրենց ինքնորոշման և բռնաճնշումներից ու խտրականությունից անհատական ազատության խաղաղ ցույցերի դուրս եկան Ադրբեջանի դեմ, և

նկատի ունենալով 1988 թվականի փետրվարին, Խորհրդային Ադրբեջանի մերձափնյա Սումգայիթ քաղաքում հայ ժողովրդի ջարդերը, երբ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներից բաղկացած ամբոխը խմբեր կազմեց, որոնք հարձակվում և սպանում էին հարյուրավոր հայերի` փողոցներում և իրենց բնակարաններում` մի իրավիճակ, որը Խորհրդային Միության և Ադրբեջանի պաշտոնյաների թողտվության պայմաններում շարունակվեց երեք օր` մինչև կառավարական ուժերը երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ սահմանեցին, և

նկատի ունենալով, որ Սումգայիթում հայերի նկատմամբ կատարված հանցանքները մնացին անպատիժ` այս կերպ դուռ բացելով հայ ժողովրդի նկատմամբ համանման վայրագությունների իրականացման համար` սկսած մայրաքաղաք Բաքվից և տարածվելով Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերում, և

նկատի ունենալով, որ Ադրբեջանը փորձում է խուսափել բռնությունների և վայրագությունների պատասխանատվությունից` պատմական իրողությունների խեղաթյուրման և հայերի ջարդերի յոթերորդ օրը կարգուկանոն հաստատելու համար Խորհրդային զորքի Բաքու մտնելը ներկայացվում է որպես Ադրբեջանում անկախության շարժման ճնշում, և

նկատի ունենալով, որ շատ լավ հայտնի է այն հանգամանքը, որ Ադրբեջանում չի եղել անկախության համար ոչ մի լայնածավալ շարժում` որպես փաստ ընդունելով 1991 թվականի մարտին կայացած հանրաքվեն, որի ժամանակ 94 տոկոսից ավել ադրբեջանցի ընտրողներն արտահայտվեցին հօգուտ Խորհրդային Միության պահպանման, և

նկատի ունենալով, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել մյուս վայրագությունների հետ կապված իրադարձությունները` ներառյալ Խոջալու գյուղում տեղի ունեցածը, երբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել իրենց իսկ բնակչության ուղղությամբ, ինչպես նաև ներառյալ Լեռնային Ղարաբաղի գյուղերից հայ բնակչության արտաքսումը:

Այդ իսկ պատճառով էլ որոշում է, որ Լուիզիանայի օրենսդիր Սենատը սույնով իր ցավակցությունն է հայտնում` ի աջակցություն Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ իրագործված կոտորածների և վայրագությունների զոհերի ընտանիքներին:

Նաև որոշում է, որ Սենատը խնդրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին` հնարավոր բոլոր եղանակներով ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա` վերջ տալու պատմական փաստերի խեղաթյուրմանը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ովքեր պատասխանատու են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների, ինչպես նաև Խոջալուի քաղաքացիների կոտորածների համար:

Նաև որոշում է, որ սույն բանաձևի կրկնօրինակը պետք է փոխանցվի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի խոսնակին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին և Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լուիզիանայի պատվիրակության յուրաքանչյուր անդամի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}