Դասագրքերի մեծամասնությունը մատչելի չեն. Ա.Աշոտյանը համաձայն է քննադատության հետ
Ազգային Ժողովում ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանում 230 անուն դասագիրք կա, որից վիճահարույց են ընդամենը 30-ը, որոնց մասին դժգոհություն է եղել մամուլում կամ մասնագետների կողմից: Նրա խոսքով` կան նաև դասագրքեր, որոնք չունեն վրիպակներ ու սխալներ, լավն են իրականում, բայց շատ բարդ դասագրքեր են: Այնպես որ ինքը համաձայն է հնչող այն քննադատության հետ, որ դասագրքերի խնդիրը մեր կրթական ոլորտում առկա է:
«Օգնեք մեզ այդ խնդիրը լուծելու, լավ դասագրքեր ունենալու»,- դիմելով պատգամավորներին նշեց նախարարը:
Նախարարի խոսքով` դասագրքերի մեծամասնությունը մատչելի չեն, կոնսպեկտներ են, բացի այս մեր դասագրքերում կան այնպիսի թեմաներ, որ բացակայում են բազմաթիվ ԵՄ անդամ երկրների դասագրքերում.«Մենք հավակնոտ ազգ ենք, պետք է դնենք բարձր նշաձող, բայց նյութի ծավալը երբեմն ավելի շատ է, քան երեխայի ունակությունը»:
Ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, ապա Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում համակարգում. «Մենք ուզում ենք վերանայել Հայաստանի հանրակրթական դպրոցների ողջ բովանդակությունը և մոտակա երեք-չորս տարիներին սա ամենաճակատագրական քայլն է լինելու, որի վրա շատ փող չի ծախսվելու, շատ աղմկահարույց այս հարցը չի լինելու, բայց այն ճակատագրական է լինելու Հայաստանի կրթության ոլորտի համար ապագա քսան տարիների կտրվածքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա