Ադրբեջանը թուրք մարզիկին թույլ չի տվել մուտք գործել երկիր ազգանվան «յան» վերջավորության պատճառով
Ադրբեջանը դիարբեքիրցի թուրք մարզիկ Զաֆեր Նոյանին արգելել է մուտք գործել Ադրբեջան` նրան զրկելով Բաքվում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց: Ըստ թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի` Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Թուրքիա:
Նոյանին Ադրբեջան չթողնելու պատճառը եղել է նրա ազգանվան «յան» վերջավորությունը, որն ադրբեջանցիների մոտ հայ լինելու հետ է ասոցացվում: Չնայած թուրք բազկամարտիկն ասել է, որ հայ չի, սակայն նրան այդպես էլ թույլ չեն տվել մուտք գործել երկիր և մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Նշյալ փաստը հաստատել է նաև մարզական ակումբի ղեկավար Յուսուֆ Այդեմիրը, այն ակումբի, որի սանն է Զաֆեր Նոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում