«Foreign Policy Journal». Ադրբեջանի իշխանությունը պետք է իր ժողովրդին պատրաստի խաղաղության, ոչ թե` պատերազմի
«20 տարի է անցնել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարբաղի միջև կնքված զինադադարից հետո: Մինչ զինադադարը վերջ տվեց լայնամասշտաբ թշնամանքներին, վերջնական խաղաղության համաձայնագիր այդպես էլ չեղավ և կողմերը շարունակում են տառապել զոհերի պատճառով: Այն հարցը, թե ինչու զինադադարը չի հանգեցրել համընդհանուր խաղաղության համաձայնագրի, շարունակում է հռետորական մնալ` կողմերի միջև վստահության բացակայությունը և Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հիմնական խոչընդոտներն են: Ավելին, խաղաղ գործընթացի ներկայիս փուլն առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համապարփակ մասնակցության, թերի է մնում»,- նշված է «Foreign Policy Journal»-ի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակման մեջ:
Հոդվածում հարցեր են բարձրացվում` ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում ԼՂ-ի հետ բանակցություններից: Ինչո՞ւ է Բաքուն հրաժարվում ԼՂՀ իշխանությունների հետ նախկին շփումներից, որոնց պատասխանը՝ Բաքվի քաղաքականությունն է:
«20 տարվա հարաբերական խաղաղության ընթացքում, աշխարհը և տարածաշրջանը ականատես են եղել Ադրբեջանի ագրեսիվ ռազմատենչության, հայատյացության, միջազգային համայնքին ուղղված վստահության ամրապնդման քայլեր նախաձեռնելու կոչերի անտեսմանը:
Նպատակները ակնահայտ են և նոր չեն: Ինչպես 1991-94թթ.-ի ընթացքում, Ադրբեջանը օգտագործում էր զինադադարի «խախտումը»՝ ռազմական կարողությունները վերախմբավորելու և վերակառուցելու համար: Հենց պատրաստ է լինում մեկ այլ հարձակման, Ադրբեջանի իշխանությունները սկսում են շանտաժի ենթարկել նորացված ագրեսիայով և հայկական կողմից պահանջում են ընդունել անընդունելին: Դիպուկահարների պատերազմը և միջսահմանային դիվերսիան նրանց մարտավարության բաղկացուցիչ մասն են:
Բաքուն նաև ջանում է խեղաթյուրել Ղարաբաղի խնդրի էությունը և սխալ ներկայացնել` «Հայաստանի տարածքային պահանջները Ադրբեջանին» թեման: Ադրբեջանը մանիպուլյացիայի է ենթարկում Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և դժգոհում «Հայաստանի կողմից իր տարածքների օկուպացման վերաբերյալ»:
Իրականում, այդ բանաձևերից և ոչ մեկում, որոնք Բաքվի մեղքով չեն իրականացվել, Հայաստանին որպես ագրեսոր պետություն չեն նշում:
Հռետորական հարցեր՝ արդյո՞ք խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, ինչու նախագահ Ալիևը չի պատվիրակում իր բանագնացներին բանակցություններ վարել ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ, ինչո՞ւ է 1994թ զինադադարի համաձայնագիրը ուժի մեջ մտել այն բանից հետո, երբ այն ստորագրվել էր երեք կողմերի միջև, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի:
ԵԱՀԿ-ի կողմից աջակցվող շրջանակները ԼՂՀ-ի մասնակցությամբ կխթանեն բանակցությունները և կհեշտացնեն վերջանական կարգավորումը:
Վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանը և ԼՂՀ-ն փորձել են համոզել Ադրբեջանին, որ խաղաղ լուծումը այլընտրանք չունի, որ սահմանի երկայնքով դիպուկահարներն ավելի են սրում իրավիճակը և հետաձգում կարգավորումը:
Այսօր Հայաստանը Բաքվին ուղարկում է նույն հաղորդագրությունը՝ կոչ անելով նրանց հրաժարվել ռևանշիստական նկրտումներից և կանխել այլ ողբերգություններ: Միջազգային հանրությունը, և միջնորդները պետք հստակեցնեն, որ Ադրբեջանի ղեկավարները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և իրենց ժողովրդին պատրաստեն խաղաղության, այլ ոչ` պատերազմի»,- նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում