Գագիկ Հարությունյանը ներկայիս դատական համակարգը համեմատում է քառակուսի անիվներով կառքի հետ
«Մենք Ձեզ հետ միասին համոզվել ենք, որ գործ ունենք մի կառքի հետ, որի անիվները քառակուսի են, և եթե փորձենք կառապանին էլ անընդհատ փոխել լավացնել, միևնույնն է մեծ արդյունքի չենք կարող հասնել, քանի որ կան համակարգային լուրջ թերի լուծումներ», -այսօր այսօր Փաստաբանների պալատում փաստաբանների հետ հանդիպման ընթացքում խոսելով դատական համակարգի մասին` հայատարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Փաստաբանների պալատում նա և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պալատի անդամներին էին ներկայացնում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմանական դրույթները:
Ժամանակին Գերագույն դատարանից հրաժարվելով և եռաստիճան դատական համակարգը (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ) ներդնելու արդյունքում, ըստ Հարությունյանի, առաջացավ մի այնպիսի վիճակ, երբ ֆունկցիաները կրկնվում էին, ավելին, դրանք նույնիսկ հստակ չէին, իսկ բողոքարկման համակարհգն էլ արդյունավետ չէր:
«Հետագայում այս խնդիրները փորձ արվեց լուծել 2005-ի Սահամանդրական բարեփոխումներից հետո: Բայց դարձյալ, իմ գնահատումներով, լուծումների մոտեցումներում բավականին ռացիոնալ սկզբունքային մոտեցումներ որդեգրվեցին, բայց դրանք իրացվեցին այնպես, որ մենք հայտնվեցինք շատ ավելի ծանր վիճակում, քան նախկինում էր», -նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով, ընդհանուր իրավասության դատարանների համակարգում ներկայիս Սահմանադրությունը շեշտադրումը կատարել է կառուցակարգային լուծումների վրա, սահմանվել է, որ լիազորությունները սահմանվում են Սահամանդրությամբ, իսկ օրենքով որևէ լիազորություն չի հստակեցվել:
«Մենք չունենք սահմանդրական օրենք, այն փոփոխվում է քաղաքական ճաշակի համաձայն, և այս պարագայում դատական իշխանության գործառոյյթային անկախությունը ըստ էության խաթարվում է», -նկատեց Հանձնաժողովի նախագահը:
Այս առումով, հայեցակարգի նախագծով փորձ են անում հստակեցնել գործառույթային դաշտը և դրան համապատասխան դատարանակազմական լուծումներ առաջարկել: Իսկ առաջարկվող լուծումները տարբեր են` երկաստիճան դատական համակարգ կամ թողնել եռաստիճան համակարգը, բայց տարբեր ինստիտուտների ներդրմամբ:
Հարակից հրապարակում`
Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի տեսլականը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում