Դիմորդների թվի նվազման պատճառներն` ըստ ԳԹԿ տնօրենի
Դիմորդների թիվը նվազել է, իսկ պատճառները, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի մի քանիսն են:
Այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նա նկատեց, որ հիմնական և առաջին պատճառ նշվում է արտագաղթը, բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Առաջինը պատճառն, ըստ նրա, արտասահմանյան բուհերի և մրցակցային դաշտի առկայությունն է:
«Ես դպրոցներ գիտեմ, որ աշակերտների կեսից ավելին ընդունվել են Ամերիկյան համալսարան կամ Ֆրանսիական: Առաջին պատճառն այդ բուհերի ստեղծած մեծ մրցակցությունն է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Երկրորդ կարևորագույն գործոնը, ԳԹԿ տնօրենի խոսքով, այն է, որ ներկայումս մարդիկ հասկացել են, որ ավելի լավ է որևէ արհեստի տիրապետել, քան դիպլոմը գրպանում անգործ մնալ:
«Սա շատ լավ է, դրան են նպաստել նաև համակարգի բարեփոխումները»,- հավելեց նա:
Գագիկ Մելիքյանի բնորոշմամբ, մյուս պատճառն այն է, որ այս տարվա դիմորդները 96-97թթ ծնվածներն են, իսկ այդ տարիներին ծնելիությունը ցածր էր: Եվ արդեն որպես վերջին գործոն Գագիկ Մելիքյանը մատնանշեց արտագաղթը:
ԳԹԿ տնօրենը չհամաձայնեց հարցապնդման հետ, թե դիմորդների թվի նվազումը պայմանավորված է բուհերում ուսման շատ բարձր վարձրավճարներով:
Կարդացեք նաև՝
Բուհերում դիմորդների թիվը պակասել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա