«Գյուղատնտեսության համար տարին անհաջող է, բայց տարին կավարտենք «հաղթանակով»»
Գյուղատնտեսության համար տարին կարելի է գնահատել անհաջող, քանի որ կարկուտը ամեն ինչ վնասեց, բայց տարին ավարտելուց հետո կունենանք «աննախադեպ» բերք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհայտարարվի, որ գյուղատնտեսության ոլորտում տարին «ռեկորդային» էր:
«Ունենք Թերլեմեզյանն ավարտած պաշտոնյաններ, որոնք շատ լավ թվեր են նկարում: Արդյունքում` տարին կավարտենք «հաղթանակով»,- ասաց Հ.Բերբերյանը:
Անդրադառնալով ծիրանի բերքին, նշեց, որ կարկուտի պատճառով այս տարի ծիրան չենք ունենա և այն կկազմի ընդհանուր բերքի ընդամենը 10-15 տոկոսը: Իսկ ծիրանի միջին գինը, ըստ Հ.Բերբերյանի, կլինի 500-1000 դրամ:
«Սա նշանակում է, որ ծիրան չի արտահանվի, մենք էլ ծիրան չենք ուտի, կամ էլ յուրաքանչյուր մարդու բաժին կհասնի ընդամենը 1 կգ ծիրան», - ասաց Հ.Բերբերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան