Ուկրաինայի դեսպանը շուտով կժամանի Հայաստան
Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով միաժամանակ «հարկ է համարել» նշել, որ ինքն ամենևին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ «էստեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը. ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները, իսկ որ ամենակարևորն է` նման հարցերը որոշում է երկրի նախագահը»:
Ի դեպ, ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ «երկրի նախագահը» հակված է այնտեղ նշանակել Շավարշ Քոչարյանին: Իսկ ինչո՞ւ եք Հայաստան եկել, Վերնիսաժի գործո՞վ:
« Ես Հայաստան եմ եկել ինչպես բոլոր դեսպանները` մասնակցելու ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի աշխատանքներին»: