Հայաստանում մասնագիտացված զինվորական դատարան ստեղծելու անհրաժեշտություն կա. Գևորգ Կոստանյան
Հայաստանում դատական համակարգի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն կա: Այսօր Փաստաբանների պալատում փաստաբանների հետ հանդիպման ընթացքում խոսելով դատական համակարգի մասին, հայատարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Զինվորական դատախազ աշխատելու տարիներին, երբ մենք ձեզանից շատերի հետ կոնկրետ գործերով շփվում էինք, ես կոնկրետ գտնում եմ, որ մեր երկրի համար այսօր մասնագիտացված զինվորական դատարանի անհրաժեշտությունը կա»,- հայտարարեց Կոստանյանը:
Նրա խոսքով, երկրում ստեղծված իրավիճակը կարող է նման համակարգային փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առաջացնել:
Հարակից հրապարակումներ`
Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի տեսլականը
Գագիկ Հարությունյանը ներկայիս դատական համակարգը համեմատում է քառակուսի անիվներով կառքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում