Լ. Մելիք-Շահնազարյան. Սիրիան հայտնվել է այն վիճակում, ինչ 1993-94թթ. Արցախը
Այսօր Սիրիան հայտնվել է այն վիճակում, ինչ 1993-94թթ. Արցախն էր: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Սիրիա. Ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Սիրիայում չկա քաղաքացիական պատերազմ: Այնտեղ չկա դասական ընդդիմություն, այլ ահաբեկիչները, զինյալ խմբերը, ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունները, որոնց ճնշող մասը դրսից են ուղարկված, կռվում են պետության օրինական իշխանության դեմ»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը փորձում է սեփական իսլամիստներից ազատվել ու նրանց ուղարկում է Սիրիա:
Լ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ պետք է ընդունել այն փաստը, որ Սիրիայում ամենահզոր ուժը Սաուդյան Արաբիան է:
Քաղաքագետը միաժամանակ հավելեց, որ Թուրքիան Լաթաքիայում է ուղղակի մասնակցություն ունեցել ռազմական գործություններին: