Ա.Մանուկյան. Հայաստանյան դպրոցներում աշակերտների թիվը 600 հազարից նվազել է մինչև 370 հազար
Աշակերտների թիվը հայաստանյան դպրոցներում 600 հազարից նվազել է 370 հազարի, մեր գյուղական համայնքների դպրոցներում աշակերտների թիվը 100-ից պակաս է, հարյուրների են հասնում հինգ հոգուց պակաս դասարաններ ունեցող դպրոցների քանակը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այս թվերը ներկայացնելով հետաքրքրվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից` ինչ ծրագիր կամ մոտեցում կա այս մարտահրավերի դեմն առնելու համար:
Ա.Աշոտյանը նկատեց, որ Հայաստանի դպրոցներում 600 հազար աշակերտ եղել է ոչ թե 15 տարի առաջ, ինչպես այդ մասին նշեց Ա.Մանուկյանը, այլ 90-ականներին: Շարունակելով ասաց, որ աշակերտների թիվը իսկապես նվազել է և սա լուրջ խնդիր է ողջ պետության համար, քանի որ դեմոգրաֆիական խնդրի ալիքը վրա է հասնում կրթական համակարգի վրա:
«Մի շարք երկրներ գնացել են համայնքների խոշորացման ճանապարհով` ստեղծելով հանգույց դպրոցներ, որոնք սպասարկում են մի քանի համայնքներ: Ակնհայտ է, որ մենք շատ մեծ ընտրություն չունենք այս խնդրի լուծման համար»,- ասաց նախարարը:
Լուծումների շարքում կարող է լինել նման դպրոցների ֆինանսավորման ավելացումը, սակայն ԿԳ նախարարը նկատեց, որ սա էլ անհավասարության դաշտ կտանի:
Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին կամ ծնելիությանը, որն անշուշտ նպաստում է այս իրավիճակին, ապա Ա.Աշոտյանը զերծ մնաց դրանց անդրադառնալուն` նշելով, որ դա կհանգեցնի քաղաքական գնահատականների, որոնք կվերաբերեն բոլոր ժամանակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա