Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեն
Այսօր Շոտլանդիայում պաշտոնապես մեկնարկում է անկախության հանրաքվեի քարոզարշավը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Արշավը կշարունակվի 16 շաբաթ: Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ 4 մլն շոտլանդացիներ պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք կարծում են, որ Շոտլանդիան պետք է անկախ լինի: Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմից դուրս կգա 2016-ի մարտի 24-ին:
Արշավի ընթացքում կողմերին թույլատրվել է քարոզչության վրա ծախսել 2.5-ական մլն դոլար:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս դիմել է Շոտլանդիայի բնակիչներին՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն դեմ քվեարկելու խնդրանքով:
Մասնավորապես, այս տարվա մայիսին Շոտլանդիա կատարած այցի ընթացքում Քեմերոնը հայտարարել էր, որ Էդինբուրգին ավելի լայն լիազորություններով պատվիրակելը կարող է խելամիտ տարբերակ լինել Թագավորության ամբողջականությունը պահպանելու հարցում:
Քեմերոնը փորձել էր շոտլանդացիներին նախազգուշացնել նաև այն մեծ տնտեսական կորուստների մասին, որոնց կարող են բախվել վերջիններս, եթե կողմ արտահայտվեն անկախացմանը: Վարչապետի այս հայտարարությունը հարուցել է շոտլանդացիների դժգոհությունը:
Նշենք նաև, որ Շոտլանդիայի անկախացման գաղափարի կողմնակիցների շարքում է նաև աշխարհում ամենահայտնի շոտլանդացին` լեգենդար դերասան Շոն Քոններին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում