Եվրասիական միություն. աշխարհաքաղաքական նախագի՞ծ, թե՞ ինքնիշխան պետությունների տնտեսական միավորում

Նախօրեին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Փաստաթուղթը երկրների խորհրդարաններում վավերացումից հետո ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից:
Չնայած երկրների ներսում և այլ պետություններում առկա որոշակի հոռետեսությանը՝ Եվրասիական տնտեսական միությունը խոստանում է լինել հետխորհրդային տարածքի առաջին հաջողված ինտեգրացիոն միավորումը:

Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն՝ Եվրասիական միության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ելույթում նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումն ունի պատմական նշանակություն, որ այն անդամ պետությունների տնտեսությունների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար ապահովում է լայն հնարավորություններ:

«Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դուրս են գալիս փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակ, ստեղծում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ընդհանուր տարածք: «Եռյակի» պետությունները կվարեն համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առանցքային ճյուղերում՝ էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ: Ըստ էության, մենք ձևավորում ենք խոշորագույն ընդհանուր շուկա ԱՊՀ տարածքում (ավելի քան 170 մլն մարդ)՝ հսկայական արդյունաբերական, գիտական, տեխնոլոգիական ներուժով և բնական ռեսուրսներով»,- ընդգծել է Պուտինը:

Նա փաստել է, որ համաշխարհային ասպարեզում ի հայտ է գալիս նոր տնտեսական կազմակերպություն, որն ունի լիակատար միջազգային իրավասուբյեկտություն և գործելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա:

«Կարևոր է, որ առանձին լիազորությունների փոխանցումը Միության վերազգային մարմիններին բացարձակապես որևէ վնաս չի հասցնում մեր պետությունների ինքնիշխանությանը»,- նշել է ՌԴ նախագահը

Պուտինը ներկայացրել է Մաքսային միության շրջանակում երեք պետությունների տնտեսական հարաբերությունների ցուցանիշները: Ըստ նրա՝ վերջին 3 տարիների ընթացքում Մաքսային միության ներսում առևտրաշրջանառությունն աճել է 50%-ով՝ 23 միլիարդ դոլարով, 2013թ.-ին այն կազմել է 66,2 միլիարդ դոլար: Բելառուսն ու Ղազախստանը ՌԴ արտաքին առևտրային հաշվեկշռում զբաղեցրել են երրորդ տեղը Եվրամիությունից և Չինաստանից հետո, ինչը, ըստ Պուտինի, տեղի է ունեցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ:

Իր հերթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրավիրել է բոլորի ուշադրությունն այն փաստի վրա, որ Եվրասիական միությունը ամենից առաջ տնտեսական միություն է և չի շոշափում պետությունների անկախության, քաղաքական ինքնիշխանության հարցերը: Նույնպես ներկայացնելով Մաքսային միության ներսում Ղազախստանի տնտեսական զարգացման ցուցանիշները՝ նա ընդգծել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի հետ Ղազախստանի առևտրաշրջանառությունն աճել է 88%-ով՝ հասնելով 24 միլիարդ դոլարի, արտահանումը աճել է 63%-ով և կազմել 6 միլիարդ դոլար:

«Միության մասնակից պետություններին բաժին է հասնում ողջ աշխարհում օգտակար հանածոների մոտ քառորդ մասը՝ ընդհանուր 40 տրիլիոն դոլար արժողությամբ: Մեր ինտեգրացիոն միավորումը աշխարհում էներգակիրների խոշոր արտահանող է, իսկ վերջին տարիներին՝ հացահատիկի արտահանող: Մեր միությունը լիովին ապահովում է իրեն պարենով և էներգիայով, ունի բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները ընդհանուր շուկայի ներսում, ինչպես նաև այլ պետությունների հետ: Այսինքն՝ մենք ինքնաբավ ենք առանցքային ռեսուրսների առումով, ինչը երաշխավորում է պետությունների անկախությունը: Այդպիսով՝ այսօր ծնվում է 21-րդ դարի նոր աշխարհատնտեսական իրականություն»,- հայտնել է Նազարբաևը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նույնպես կարևորելով Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, փոխարենը խոսել է խնդիրներից: Նա հայտնել է, որ տնտեսական համագործակցության, մասնավորապես պետությունների միջև առևտրին վերաբերող որոշ հարցերի լուծումը թողնվել է ապագային: Լուկաշենկոն ընդգծել է, որ կողմերի միջև առկա խնդիրների հետագա լուծումից է կախված միության հաջողությունը:

«Այսօրվա պայմանագրի ստորագրումը գործընթացի վերջը չէ, այլ, ես կասեի, լուրջ գործընթացի սկիզբն է, այն գործընթացի, երբ մենք մեզ և ողջ աշխարհին, առաջին հերթին մեր ժողովուրդներին պարտավոր ենք ապացուցել, որ արել ենք ճիշտ քայլեր այդ ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միության կառուցման հետ պետք է կապված լինեն հարցերի լուծումը, որոնք էական ազդեցություն են թողնում միության անդամ պետությունների միջև առևտրի վրա: Մենք հավատում ենք, որ տնտեսական միությունն ապագայում կլինի հիմքը մեր քաղաքական, ռազմական և հումանիտար միասնության համար»,- ասել է Լուկաշենկոն:

Մոսկվան վճարեց Բելառուսին Եվրասիական միության ստեղծման գինը

Բելառուսի նախագահի կողմից նշվող խնդիրները վերաբերում են երկրների միջև առևտրային բոլոր խոչընդոտների վերացմանը: Լուկաշենկոն մշտապես պահանջել է, որ եթե կառուցվում է տնտեսական միություն, ապա Բելառուսն այլևս չպետք է Ռուսաստանին վճարի վերամշակվող նավթի և նավթամթերքների արտահանման համար մաքսատուրք, որը տարեկան կազմում է 3 մլրդ դոլարից ավել գումար: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախորդ նիստի ընթացքում այդ հարցը օրակարգային խնդիրներից մեկն էր և սպառնում էր անգամ խոչընդոտել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրմանը:

Սակայն Բելառուսի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Մինսկը աստիճանաբար կնվազեցնի վճարվող մաքսատուրքերի չափը, մինչև ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը: Այսուհետ Բելառուսը Մոսկվային կվճարի արտահանման մաքսատուրքի 50%-ը, ինչը վկայում է, որ Լուկաշենկոյին հաջողվել է հասնել փոխզիջման Ռուսաստանի համար չափազանց զգայուն և կարևոր էներգետիկ ոլորտում:

Ինչպե՞ս է գործելու նոր տնտեսական միությունը

Եվրասիական տնտեսական միությունը վերջին տարիներին հետխորհրդային տարածքում սկիզբ առած եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հերթական հանգրվանն է: 2000թ.-ին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական ընկերակցության ստեղծման մասին պայմանագիր (Եվրազես), 2010թ.-ին սկսեց գործել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությունը, իսկ 2012թ.-ին՝ Միասնական տնտեսական տարածքը: Մաքսային միությունից անցում է կատարվում ընդհանուր շուկա, ուր գործելու է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ միության մարմիններն են.

1.Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
2.Եվրասիական միջկառավարական խորհուրդ
3.Եվրասիական տնտեսական հանձնաժողով
4.Եվրասիական տնտեսական միության դատարան:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն գործող մարմինն է, որում ընդունված որոշումները գերակա են:

Մարմինը գործում է պետությունների ղեկավարների մակարդակով, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ անդամ պետություններից որևէ մեկի դեմ լինելու դեպքում որոշում չի ընդունվում: Միջկառավարական խորհուրդն իրականացնում է Բարձրագույն խորհրդի որոշումները, իսկ Տնտեսական հանձնաժողովը միության գլխավոր կարգավորող մարմինն է, հետևում է միության նորմերի կատարմանը: 

Եվրասիական տնտեսական միությունում վերազգային բաղադրիչը թույլ է, որոշումներն ընդունվում են միջպետական մակարդակով, կոնսենսուսի սկզբունքով, ինչը ինտեգրման այդ մակարդակում երաշխավորում է պետությունների ինքնիշխանության պահպանումը` համենայն դեպս այնքանով, որքանով նրանք ի վճակի են պահպանել: Կողմերը նշում են, որ որքան էլ միության ստեղծումը համարվի աշխարհաքաղաքական նախագիծ, առկա պայմանագրում կարգավորվում են բացառապես տնտեսական հարցեր: Այդ առումով հատկապես սկզբունքային դիրքերից է հանդես գալիս Ղազախստանը, որը ամեն կերպ ձգտում է խուսափել միության քաղաքականացումից: Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ամբողջությամբ բացառում է քաղաքական ենթատեքստը:

«Միության ողջ կմախքը մաքուր տնտեսական փոխգործակցությունն է: Հենց Ղազախստանի հետևողական դիրքորոշման շնորհիվ պայմանագրից հանվել են այնպիսի հարցեր, ինչպիսին են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, անձնագրերի և վիզայի ոլորտը, սահմանների ընդհանուր պաշտպանությունը, արտահանման հսկողությունը և այլն»,- նշել է նա: 

Միության ստեղծման պայմանագիրն ունի 33 հավելված, որոնք վերաբերում են Եվրասիական միության կայացման անցումային փուլին և հետագա զարգացմանը: Օրինակ, ԵՏՄ-ում նավթի և գազի ընդհանուր շուկայի հայեցակարգը պետք է մշակվի մինչև 2016թ.-ի հունվարի 1-ը, դրա իրականացման ծրագիրը՝ մինչև 2018թ.-ը, իրականացումը՝ մինչև 2024թ.-ը, իսկ էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումը՝ մինչև 2025թ.-ը: Դեղորայքի և բուժտեխնիկայի ընդհանուր շուկան պետք է ձևավորվի 2016թ-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ ԵՏՄ-ն դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ, և 2015թ.-ի հունվարի 1-ից կձևավորվի ծառայությունների ընդհանուր շուկա: Նրա խոսքով՝ պետությունները պայմանավորվել են ապագայում ստեղծել ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի, հեռահաղորդակցության, շինարարության ընդհանուր շուկա, ինչը լուրջ ազդակ կհաղորդի տնտեսական ինտեգրացիային: 

Այսպիսով՝ 2015թ.-ի հունվարի 1-ից մոտ 170 մլն մարդ սկսելու է ապրել բոլորովին այլ իրավիճակում, երբ պետությունների միջև տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն միասնական նորմերով, առանց արհեստական խոչընդոտների, ինչի դրական ազդեցությունը զգալի կլինի մարդկանց կենսագործունեության վրա պետությունների տնտեսական զարգացմանը զուգահեռ:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ

Նախորդող՝

Եվրասիական միության ստեղծման գինն ու Հայաստանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}