Թուրքիայի Սահմանադրական դատարանն անօրինական է համարել YouTube-ի արգելափակումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ «YouTube»-ի արգելափակումը երկրի տարածքում անօրինական է և խախտում է ազատ արտահայտվելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «The New York Times»-ը:
Դատարանի որոշումը կարող է նպաստել YouTube-ի հասանելիության վերականգնմանն արդեն առաջիկա ժամերին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին Թուրքիայի հեռուստահաղորդակցության վարչությունը, առանց դատարանի որոշման, արգելափակել է YouTube-ի հասանելիությունը, քանի որ այնտեղ հայտնվել էր թուրք բարձրաստճան պաշտոնյաների նիստի ձայնագրությունը, որում քննարկվել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտություն կատարելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում