ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների տեղական համակարգի հետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով Tandem Transfers առաջին ազգային համակարգին: Բանկի հաճախորդները կարող են ստանալ և կատարել դրամական փոխանցումներ Tandem Transfers համակարգի միջոցով առանց հաշիվ բացելու ինչպես Հայաստանի տարածքում համակարգի անդամ բանկերի միջև, այնպես էլ արտերկիր: Փոխանցումները կատարվում են վայրկենական ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով ու ՌԴ ռուբլով: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
Tandem Transfers արագ դրամական փոխանցման համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ամենաաշահավետ սակագներով. ՀՀ տարածքում փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի 0.8%, իսկ արտերկիր փոխանցումներինը` 1.3%:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, Bystraya Pochta, InterExpress, Anelik, RIA Money Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Intel Express: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախեսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի ռեալ ռեժիմում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և այդ է պատճառը, որ մենք միշտ ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության ամենալայն ընտրանին: Tandem Transfers համակարգը իններորդն է միջազգային դրամական համակարգերի շրջանում, որոնց ծառայություններից կարող են օգտվել բանկի հաճախորդները: Վստահ ենք, որ ամեն հաճախորդ կարող է ընտրել դրամական միջոցների իրենց հարմար փոխանցման և ստացման ձևը դրամական փոխանցումների համակարգերի լայն տեսականուց»: