Քաղաքական 15:51 31/05/2014

Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Եվրասիական տնտեսական Միությանը անդամակցելու ժամանակ Հայաստանի սահմանների վերաբերյալ դիտարկումը:
-Որպեսզի հստակ պատասխան տրվի Ձեր հարցին, կարծում եմ անհրաժեշտ է անդրադառնալ հինգ ամսվա վաղեմության չափազանց կարևոր մի իրադարձության. 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում իր հերթական նիստը գումարեց Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհուրդը` անդամ պետությունների ղեկավարների` Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի մակարդակով: Նիստում քննարկվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ճանապարհային քարտեզի հաստատման հարցը: Քննարկումների ավարտին պարոն Նազարբաևը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու ճանապարհային քարտեզը, բայց հատուկ կարծիքով: Նա ուղղակի ասաց. «Կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ` Մաքսային Միության սահմանի խնդիրը մնում է բաց, որտե՞ղ այն պետք է անցնի Հայաստանով: Հետևաբար մենք մեր գործընկերների հետ կստորագրենք ճանապարհային քարտեզը, բայց հատուկ կարծիքով»:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 24-ին կայացած վեհաժողովի արդյունքում Հայաստանի ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի վերաբերյալ փաստաթղթերի մեջ Մաքսային Միության անդամ որևէ պետության ղեկավարի կողմից հատուկ կարծիք չարձանագրվեց:

Արդյունքում պարոն Նազարբաևը իր հայտարարությամբ ցույց տվեց իր առանձնահատուկ դրական վերաբերմունքը ադրբեջանական շահերի պաշտպանության խնդրում: Սակայն, կարծում եմ, որ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ըստ էության փաստվեց կարևորագույն մի իրողություն. Մաքսային Միության անդամ երկրները Հայաստանին ճանապարհային քարտեզի տրամադրման ժամանակ լսեցին, քննարկեցին և չընդունեցին Նազարբաևի կողմից հատուկ կարծիքի առաջարկը:

Ինչ վերաբերում է Աստանայում պարոն Նազարբաևի հայտարարությանը` «ՄԱԿ ի կողմից ընդունած սահմաններով» Հայաստանի Հանրապետության Եվրասիական Տնտեսական միությանը միանալու հարցին , ապա կարծում եմ, որ այն հետապնդում էր նույն նպատակները և կունենա նույն արդյունքը, թե պարոն Նազարբաևի և թե հայկական կողմի համար  ինչ տեղի ունեցավ հինգ ամիս առաջ Մոսկվայում:

Ի դեպ, չափազանց հատկանշական է , որ Նազարբաևը Աստանայում որպես իր առաջարկի հիմնավորում բերեց Իլհամ Ալիևի նամակը և չանդրադարձավ հինգ ամսվա վաղեմության քննարկումներին և դրանց արդյունքներին:

-Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորումն այն հարցում:
-Բազմիցս, այդ թվում հայկական երկու պետությունների ամենաբարձր պաշտոնատար անձանց կողմից նշվել է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն կազմում են մեկ միասնական տնտեսական տարածք, և մեր միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող: Կարծում եմ այս իրողությունը շատերի համար ընկալելի և ընդունելի է եղել դեռ սեպտեմբերի երեքից առաջ:

-Ձեր կարծիքով, այլ կարևոր շեշտադրումներ հնչեցի՞ն Աստանայի վեհաժողովի ընթացքում
-Կարծում եմ, որ Աստանայի վեհաժողովը արձանագրեց չափազանց կարևոր մի հանգամանք ևս, այդ կարևորագույն վեհաժողովի ընթացքում պարոն Նազարբաևը ըստ Էության արձանագրեց, որ այլևս ոչ միայն առօրյա խոսակցությունների ընթացքում, այլև միջազգային փաստաթղթերում Հայաստան ասելով, ըստ էության կարելի է հասկանալ և´ Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միասին, և´ Հայաստանի Հանրապետություն, իր խոսքերով, ՄԱԿ -ի կողմից ընդունված սահմաններով: Վեհաժողովի մյուս մասնակիցները` պարոնայք Պուտինը և Լուկաշենկոն, չառարկեցին այս դիտարկմանը: Կարծում եմ, սա ևս չափազանց կարևոր ձեռքբերում է:

Հարակից հրապարակումներ`

Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով

Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ

Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}