Նախագահը մոտ օրերս կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցելու հարցերին. Արման Սաղաթելյան
«Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից»,-«168 Ժամ»-ի գրավոր հարցմանն այսպես է պատասխանել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Նրանից թերթը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ չի արձագանքել, ավելի ճիշտ` որևէ կերպ չի պատասխանել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի մեջբերումներին, և արդյոք Նազարբաևի այդ հայտարարությունն անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի համար:
Անդրադառնալով թերթի մյուս հարցադրմանը՝ «եթե Մաքսային/Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շարունակեն պնդել Նազարբաևի կողմից առաջ քաշված պայմանի կատարումը, Հայաստանը պատրա՞ստ է այդ պայմաններով անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը», Արման Սաղաթելյանը գրել է. «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անդրադառնալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան