Բելառուսի հավաքականը ադրբեջանցիների համար հրաժարվել է «Սուսերով պարից»
Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից: Այս մասին տեղեկացնում է «TUT.By»-ը:
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը կանցնի Բաքվում հունիսի 13-15-ը: Հունիսի 1-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ կազմակերպիչների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից:
Ըստ նրա, կես տարի հավաքականը հանդես է եկել Խաչատրյանի «Սուսերով պարի» ուղեկցությամբ, իսկ հիմա շտապ կարգով մարզվում է այլ երաժշտության տակ: Ըստ Լեպարսկայայի, հենց դրանով են պայմանավորված ցածր տեղերը Մինսկում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում՝ ժապավեններով ու գնդով վարժություններում: Բելառուսի ներկայացուցիչները մայիսի 31-ին զբաղեցրել են 6-րդ տեղը բազմամարտում (երկրորդը՝ բուլավաներով վարժությունում), իսկ հաջորդ՝ 7-րդը՝ գնդերով ու ժապավեններով վարժությունում:
«Կարելի է նրանց հանդիմանել, բայց ավելի շատ խղճալ է պետք»,-նշել է Լեպարսկայան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները