ConIFA-ի նախագահ. «Մենք չէինք սպասում, որ Լեռնային Ղարաբաղը կկարողանա ներկայանալ նման ուժեղ հավաքականով»
ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնության ֆավորիտներից մեկն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (ConIFA) նախագահ Պեր-Անդերշ Բլինդին: ConIFA-ի նախագահը նշել է, որ չէր սպասում, որ Լեռնային Ղարաբաղը կկարողանա ներկայանալ նման ուժեղ հավաքականով:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի խոչընդոտների են հանդիպում մասնակիցները, Բլինդը նշել է, որ հիմնական դժվարությունները կապված են հավաքականների անդամների համար վիզաների ձեռքբերման հետ, հատկապես եթե այդ երկրները չեն գտնվում ԵՄ տարածքում, իսկ ԼՂՀ պարագայում հավաքականին հրավիրելուց հետո կոնֆեդերացիան ստացել էր պաշտոնական բողոքի նամակ Ադրբեջանից, որը պահանջել էր թույլ չտալ ԼՂՀ հավաքականին` մասնակցելու մրցաշարին։ Նմանատիպ նամակով Ադրբեջանը դիմել էր նաև ՖԻՖԱ-ին։
ConIFA-ի պատասխանն այդ բողոքին եղել է հստակ. Արցախի հավաքականը, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի կարգավիճակում է գտնվում, ներկայումս մեկուսացված է ֆուտբոլային աշխարհից, և այդ իրավիճակը շտկելու համար այն պետք է մասնակցի ConIFA-ի 2014 թ, ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Բլինդի խոսքերով՝ կոնֆեդերացիան հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող չճանաչված երկրների ֆուտբոլային հավաքականներին` դուրս գալու սպորտային աշխարհի մեկուսացումից և զգալ իրենց որպես մարզական աշխարհի լիակատար ներկայացուցիչներ։
ConIFA-ի գլխավոր քարտուղար Սաշա Թիլլմաննսը և մամուլի գծով տնօրեն Մարիյն Սիլլիսը մրցաշարի մեկնարկից առաջ այցելել էին Արցախ։
«Լեռնային Ղարաբաղը հրաշք է: Մարդիկ այնտեղ շատ ջերմ են և հյուրընկալ: Բնությունը շատ տպավորիչ է: Ես շատ սիրեցի «Տատիկ Պապիկի» արձանը»,- ասել է Մարին Սիլիիսը:
Նա նաև նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի և այլ պաշտոնյաների հետ: Եղել են Շուշիում, Գանձասարում, Տիգրանակերտի թանգարանում: Թիլլմաննսը ժպիտով հավելել է, որ «Մարինը ինչ-որ պահ ցանկություն հայտնեց տեղափոխվել և աշխատել Արցախում»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ է մասնակցում ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնությանը, որը մեկնարկել է հունիսի 1-ին, Շվեդիայի Օստերսյունդ քաղաքում: Փետրվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան (AFFA) առաջնությանը ԼՂՀ հավաքականի մասնակցության կապակցությամբ բողոք էր ներկայացրել ConiFA-ին: ConiFA-ն մերժել էր Ադրբեջանի բողոքը:
Նախորդող հրապարակում`
ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը մասնակցում է ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի առաջնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները