ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման ծրագիր` քաղծառայողների համար
Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկեց գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացների շարք՝ Հայաստանի նախարարությունների և պետական մարմինների քաղաքացիական ծառայողների համար:
Եռօրյա դասընթացի նպատակն է խրախուսել Հայաստանի նախարարությունների ներգրավումը ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրում: Մասնակիցները կծանոթանան ընթացիկ բարեփոխումների գործընթացին և առաջիկա ծրագրերին, կուսումնասիրեն կանոնակարգման վերանայման գործընթացը, ծախսերի գնահատումը և Հայաստանի համար ծրագրի կարևորությունը: Բացի այդ, մասնակիցներին կներկայացվի բիզնես միջավայրում կարգավորման ամենատարածված սխալներն ու կանոնակարգիչ գործունեությունում խորհրդակցության լավագույն փորձը:
Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը նշեց, որ կարգավորիչ գիլյոտինը բազմաշերտ գործընթաց է, որը ներառում է շահագրգիռ կողմերի տարբեր խմբեր.«Նախարարությունները և պետական գերատեսչությունները՝ որպես կիրարկող մարմին, կարևորագույն գործընկերներ են մեզ համար: Մեծապես կարևոր է գործակցել՝ վերանայելու իրավական համակարգը և ներկայացնելու բարեփոխումների առաջարկություններ: Կարծում եմ, որ դասընթացների շարքը կտեղափոխի մեր համագործակցությունը դեպի նոր, ավելի գործակցային մակարդակ»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Տոմաշ Դեմբսկիի խոսքերով` կանոնակարգիչ և օրենսդիր դաշտի վերանայման և բարեփոխման երկարատև գործընթացը չափազանց կարևոր է. «Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կվերափոխվի շոշափելի ներդրման մարդկանց կյանքում՝ դարձնելով գործարար միջավայրը առավել բարենպաստ և բաց տնտեսական զարգացման համար»:
«Յակոբս, Կորդովա և ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսը նշեց, որ Հայաստանի բարեկեցությունը պայմանավորված է գործարար միջավայրով և ձեռնարկատերերով, իսկ զարգացման հեռանկարը կախված է պետական կարգավորումներից. «Օրենքի մեկ պարբերություն կարող է սպանել մի ամբողջ զարգացող արդյունաբերություն, ուստի կարևոր է, որ կարգավորման պատասխանատուները ողջ կառավարությունում հասկանան շուկայի բարենպաստ կարգավորման հիմնարար սկզբունքները և օգտագործեն այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում»:
Նա հավելեց, որ այս դասընթացը Հայաստանում ընթացիկ ազգային կանոնակարգիչ բարեփոխումների համար նախադրյալներ կտրամադրի և նախարարություններին կօգնի շարունակել լավ կանոնակարգերի միջոցով իրենց աջակցությունը՝ աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և հայ երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Հայաստանում բարենպաստ տնտեսական կառավարման խթանումը «Կարգավորիչ գիլյոտին»-ի ծրագրի նպատակն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Ծրագրի դոնորներն են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Համաշխարհային բանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները