Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին նվիրված ցուցահանդես՝ Իրանում
«Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Իրանում »,-այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին նվիրված ցուցահանդեսն անցկացվում է Իրանի Արդաբիլ նահանգի «Շեյխ Սաֆաէդդին» համալիրում:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից, այդ պատճառով է, որ ճնշում են իսլամական գործիչներին: Իմ կարծիքով 12 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովի գործը, բացի իրավական լինելուց, նախ և առաջ քաղաքական է»:
Ըստ իրանական կայքերի՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը երկրում գործող կրոնական գործիչների գործունեությունը սահմանափակելու նպատակով նրանց մի մասին մեղադրում են Իրանի հետ համագործակցության մեջ, և որոնցից շատերը ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում