ԱՆ. Գյումրու ծննդատանը արձանագրված դեպքը իրավապահ մարմինների հսկողության տակ է
Գյումրու ծննդատանը հունիսի 1-ին ցավալի դեպք էր արձանագրվել։ 22-ամյա կնոջ առաջնեկը ծնվել էր մահացած, ինչի առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը հայտնում են իրենց վշտակցությունը։ Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նախարարությունը միաժամանակ անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը. « Նման միջադեպերը խիստ դատապարտելի են և պետք է բացառվեն մեր իրականությունից։ Դեպքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո և բժշկական սխալի կամ մասնագիտական անփութության առկայության պարագայում մեղավորներն կպատժվեն օրենքի խստությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա