«Iarex». «Գյուլը, Էրդողանը, Ալիևը և հայերը»
«Iarex» պարբերականը տպագրել է Ստանիսլավ Տարասովի հեղինակած՝ «Գյուլը, Էրդողանը, Ալիևը և հայերը» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք այն ` որոշ կրճատումներով:
«Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հարվարդի համալսարանում, որտեղ սովորում է նրա որդին, մասնակցել է դիպլոմների հանձնման արարողությանն ու հայտարարել, որ իր երկիրը հույս ունի կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա հիշեցրել, որ ինքը առաջին թուրք նախագահն է, ով 2008թ-ին այցելել է Հայաստան:
Ըստ Star պարբերականի` Թուրքիայի ԱԳ նախարարությունը զեկույց է պատրաստել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ, որը տպագրվել է թուրքերեն և անգլերեն լեզուներով: Այս փաստաթղթում Հայոց ցեղասպանությունն անվանվում է «ողբերգական իրադարձություններ»: Այս զեկույցում մասնավորապես նշվում է, որ 1890-ին հայերը դուրս են եկել օսմանյան զորքերի դեմ, իսկ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել ռուսական զորքերի հետ և սպանել 523 հազար 955 թուրքերի:
Պրահայում ապրիլի 24-ին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի տարի առաջ առաջարկել էր Հայաստանի ղեկավարությանը բացել բոլոր արխիվները, որպեսզի պատմաբանները ուսումնասիրեն երկու երկրների հարաբերությունների պատմական պահերը:
2009թ.-ից` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ձախողումից հետո, Անկարայում մի շարք զարգացումներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դրա վառ ապացույցն է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցական հաղորդագրությունը:
Անկարան հասկանում է, որ մի շարք հնարավորություններ է բաց թողել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ըստ իտալական Osservatorio Balcani e Caucaso-ի, Անակարան 2015թ.-ի նախաշեմին կարող է փոխել իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է Բաքվին, ըստ «Strategic Outlook»-ի փորձագետ Մեհմեթ Օզտարսուի, Ադրբեջանը խաղադրույք է կատարում նոր տեղեկատվական ռեսուրսների հարցում, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստանին, և փորձում է Թուրքիայում գտնվող ադրբեջանական սփյուռքի միջոցով սահմանափակել հայկական լոբբինգի գործունեությունը:
Այսինքն` խաղադրույքը կատարվում է, ոչ թե դիվանագիտության, այլ քարոզչության վրա: Նման «կոշտուկով», ինչպես ասում են Օդեսայում, Եվրոպա չեն գնում: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում կայացած գագաթաժողովում պաշտոնական Անկարային հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության հարցում ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մեջ մեղադրեց, նա մի բանի մասին էր խոսում: Իսկ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր պաշտպանել Թուրքիային ի պատասխան ՀՀ նախագահի պահանջների, նա փորձում էր ամեն ինչ անել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահպանվի` Անկարա-Երևան-Բաքու եռանկյունու հարաբերությունների համատեքստում: Բայց այս ռեսուրսի համադրությունը սպառվում է: Թուրքիան նոր կարգավորումների շեմին է կանգնած»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում