Իսկ կարող եք ասել, թե մենք ո՞ր կազմակերպությունն ենք մտել Արցախի հետ միասին. Ճշմարիտյան
«Ինչի պետք է մաքսակետ դրվի. ես նման հայտարարություն չեմ լսել»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` նշելով, թե չի մեկնաբանելու ո'չ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրն արած հայտարարությունը, ո'չ էլ, առավել ևս, Աստանայում Նազարբաևի արված հայտարարությունը:
Այդուհանդերձ լրագրողների պնդումներն իրենց ազդեցությունն ունեցան ու նա օրվա թերևս ամենակարևոր հարցին` բա Ղարաբա՞ղը `արձագանքեց. «Իսկ կարող եք ասել, թե մենք ո՞ր կազմակերպությունն ենք մտել Արցախի հետ միասին: Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ո՞ր կազմակերպության անդամն ենք միասին»,- հետաքրքրվեց նա ու ավելացրեց, որ հետագայում էր վարվելու ենք այնպես, ինչպես վարվել ենք մինչև հիմա:
«Լեռնային Ղարաբաղի ապրանքներն ազատորեն շրջանառվելու են և' Հայաստանում, և' ԱՀԿ անդամ երկրներում, ու նաև ԵՄ շուկայում: Ինչու եք հիմա անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի նամակի համար: Ընթերցեց ու ընթերցեց, դրան պետք չէ էական նշանակություն տալ: Եվ ես չեմ կարծում, թե «ՄԱԿ-ի սահմաններով» արտահայտությունը դիվանագիտորեն ու մասնագիտորեն ճիշտ էր»,- նշեց Կ. Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով` մեծ խնդիրներ չի տեսնում արցախյան ապրանքների սպառման տեսանկյունից էլ, քանի որ համագործակցությունն այնքան խորն է, որ այսօր հայաստանյան ապրանքն ու Արցախում արտադրված ապրանքը ծագման առումով բավականին մոտ են իրար ու այսքան ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:
Կ.Ճշմարիտյանը զարմացավ այն անհանգստության վրա, որ Ալիևի նամակն ի հայտ է բերել ու ևս մեկ անգամ հորդորեց դրան մեծ նշանակություն չտալ:
Հարակից հրապարակումներ`
- Սաֆարյան. Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը շուտ միանա Եվրասիական միությանը
- Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
- Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
- Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
- Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
- ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
- Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
- Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան