Կոնգոյում բռնաբարում են «քաղաքական» կանանց
Կոնգոյի դեմոկրատական հանրապետության իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով կալանավորված կանայք ենթարկվում են խմբակային բռնաբարությունների: «BBC»-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է «Ազատություն կտտանքներից» բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը` նշելով, թե Կոնգոյում բռնաբարությունը բանտարկված կանանց վրա «ճնշում գործադրելու ստանդարտ մեթոդ է»:
Իրավապաշտպանները, հղում անելով բժիշկական տվյալներին, նշում են, հետազոտված կանանց գրեթե կեսը ենթարկվել է խմբակային բռնաբարության, որոշ դեպքերում՝ մինչև 10 մարդու մասնակցությամբ:
Բրիտանացի ակտիվիստներն ուսումնասիրել էին 18-62 տարեկան 30 կանանց առնչվող բժշկական տվյալները: Այդ կանանց մեծ մասը կալանավորվել են քաղաքական կամ իրավապաշտպան արշավներին մասնակցելու համար:
Կազմակերպությունը երկրի իշխանություններին կոչ է արել «իրագործել ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ընդդեմ կտտանքների ու այլ դաժան, անմարդկային, մարդու արժանապատվությունը վիրավորող պատժաձևերի»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը