ՕԵԿ-ի հայտարարությունը` միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ
ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարևորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ:
100 տոկոս համամասնական համակարգին անցումը և ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունները վերջին ընտրական գործընթացների վերաբերյալ օրախնդիր են դարձնում մշակել այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հասարակական- քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար, ինչպես նաև կապահովի ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրությունների անցկացում»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը