Ինքը պատմության մեջ կա, բայց դանակահարողը չէ. Փոխոստիկանապետը` եղբոր որդու մասին
«Մամուլում տարծված տեղեկությունը, թե իմ եղբոր որդին է դանակահարել, իրականությանը չի համապատասխանում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` մեկնաբանելով եղբոր որդու կողմից Նուբարաշենում դանակահարություն կատարելու մասին տեղեկությունները:
Հարցին, թե տեղի ունեցածի հետ պաշտոնյայի ազգականն ընդհանրապես կապ չունի՞, Օսիպյանը պատասխանեց. «Ինքը այդ պատմության մեջ կա, բայց ինչ մնում է մարմնական վնասվածք հասցնելուն, ապա ինքը նման բան արած չի լինի, համոզված եմ: Այժմ քննություն է գնում, թող քննությունն էլ պարզի` ովքեր են մեղավորները: Եկեք քննությանը չխանգարենք»:
Ասաց, որ եղբոր որդուն չի տեսել, չի խոսել դեպքի մասին ու տեղեկացված չէ, թե իրականում ինչ է կատարվել:
«Ընթացքում կպարզվի, և մեղավորները կպատժվեն», -փոխանցեց փոխոստիկանապետը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 1-ին ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 դովածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին է եղել` 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Նախորդող հրապարակում`
Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները