Չորս ժամ տևած հանդիպում, չհրապարակված 12 կետ
Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցությունում ավարտվեց քառյակի հերթական հանդիպումը, որն այս անգամ տևեց չորս ժամ:
Ավանդական դարձած հետհանդիպումյան ասուլիսում համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քառյակը 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացվի ԱԺ առաջիկա քառօրյայում: Բացի այդ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, իսկ ահա համատեղ հանրահավաքը, որ պատրաստվում էին անցկացնել, տեղափոխվեց աշուն:
Ռ.Հակոբյանի խոսքով, այդ 12 կետերը վերաբերում է ներքին քաղաքական հարցերին, օրենսդրական որոշ փոփոխություններին, կառավարության գործունեությանը, նույն այդ աշնանը կայանալիք հանրահավաքին:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի` 100 տոկոս համամասնական ընտրակարգն անցնելու վերաբերյալ քննարկում անցկացնելու առաջարկին, ապա այս կապակցությամբ Ռ.Հակոբյանն ասաց, որ իրենք առաջարկը չեն ստացել, բայց այդ հարցը քառյակի 12 կետերում առկա է:
«Չկան այնպիսի հարցեր, որոնք անհամաձայնության պատճառով դուրս են մնացել փաստաթղթից: Այն ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված ու համաձայնեցված է»,- հավաստիացրեց Ռ.Հակոբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք 12 կետերը հանգեցնելու են իշխանափոխության, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ քառյակի խնդիրը ի սկզբանե եղել է պետության ներսում արմատական փոփոխություններ իրականացնելը:
Խնդիրներն էլ, նրա խոսքով, որոնք դրվել են մինչ օրս միասնաբար լուծել են:
Նախորդիվ`
Քառյակի հանդիպումը դեռ չի ավարտվել
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը