Տնտեսություն 13:00 02/06/2014

Հայաստանը պետք է զգուշորեն մոտենա ռուս-թուրքական սերտացող հարաբերություններին. Արտակ Շաքարյան

Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և այն, որ այսօր Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցություն խթանել, դա չի նշանակում է նրանց միջև եղած հարաբերությունները ցածր մակարդակից բարձրացնել բարձր մակարդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով երկու երկրների ապրանքաշրջանառությանը, տնտեսագետը նշեց, որ բոլոր ասպեկտներով Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ տնտեսական գործընկներն է, Թուրքիան Ռուսաստանի համար էնեգետիկայի տեսանկյունից երկրորդ գործընկերն է, իսկ ընդհանուր առևտրաշրջանառության առումով` հինգերորդը:

«Թուրքիան հասկանալով, որ Ուկրաինայի շուրջ ծավալված դեպքերը կարող են էապես վնասել երկրի էներգետիկ անվտանգությունը, փորձում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում իրականացնել»,- ասաց Կ.Խաչատրյանը` հավելելով, որ Թուրքիան Ռուսաստանից տարեկան ներկրում է 27 մլրդ խմ գազ, Իրանից` 10 մլրդ խմ գազ, իսկ Ադրբեջանից` 6-6.5 մլրդ խմ գազ:

Համադրելով այս թվերը, տնտեսագետն ասաց, որ ակնհայտ է դառնում` ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի, պարզապես խնդիրը կայանում է նրանում, թե ինչ ճանապարհով է ռուսական գազը հասնում Թուրքիա: Նշվեց, որ Թուրքիան գազը ներկրում է «Երկնագույն հոսք» գազատարով, կա՛մ էլ «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով: «Երկնագույն հոսքը» այն է, որ գազը Ռուսաստանից Սև ծովի հատակով անմիջապես մտնում է Թուրքիա, իսկ «Անդրբալկանյան» գազատարն անցնում է Ուկրաինայի տարածքով:

«Կարող ենք փաստել, որ այսօր Թուրքիան ձգտում է փոխել մատակարարվող ռուսական գազի համամասնությունը, այսինքն` ավելացնել երկնագույն ուղիով մատակարարվող գազի ծավալները, որը հնարավորինս կկոմպենսացնի Ուկրաինայի տարածքով մատակարարվող գազին»,- ասաց Կ.Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ Թուրքիան  փորձում է բանակցությունների միջոցով հասնել ռուսական գազի իջեցման, որն այս պահին մատակարարվում է 425 դոլար 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ ադրբեջանական գազը ձեռք է բերում 335 դոլարով:

«Գազի ծավալների ավելացումը Թուրքիային հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում որոշակիորեն ուժեղացնել սեփական դիրքերը և ինչ-որ չափով հասնել մատակարարվող գազի գնի իջեցմանը: Միևնույն ժամանակ պետք է նշել, Ռուսաստանին այս հարաբերությունների խորացումը ձեռնատու է: Սա միակողմանի խաղ չէ, Ռուսաստանն էլ հաշվի առնելով Եվրոպայի տարածքում գազամատակարարման խնդիրները, բնականաբար, Թուրքիային մատակարարող գազի ծավալները ավելացնելով որոշակի փոխհատուցում կստանա: Այսինքն` էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների էլ ավելի սերտացումը բխում է երկու երկրների տնտեսական շահերից»,- ասաց Կ.Խաչատրյանը:

Ասուլիսի մեկ այ բանախոս, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ երկու երկրների նախագահները բազմաթիվ հեռախոսազրույցների ժամանակ դրել են թիրախ` առաջիկա տարիներին ապրանքաշրջանառությունը հասցնելու 100 մլրդ դոլարի, ուստի թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն գազային հարաբերություններով:

Ըստ նրա` Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է ատոմակայան, որը կարող է դառնալ նաև միջուկային էներգիայի աղբյուր, իսկ հետագայում կարող է նաև միջուկային զենքի ախորժակներ բացել: Բացի այդ, տարեկան 4 մլն ռուս զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա, իսկ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ շինարարության 90 տոկոս ներկայությունը ապահովել է Թուրքիան: Նրա խոսքերով` Ռուսաստանը պատրաստվում է ՖԻՖԱ-2018-ին և Թուրքիան այս դեպքում ևս նպատակ ունի շինարարական ոլորտում սերտացնել իր կապերը:

«Այս ամենը ցույց է տալիս, որ թուրք-ռուսական տնտեսական համագործակցությունը գնալով սերտանում է, բացի այդ, Թուրքիան փորձում է օգտվել Ռուսաստանի նկատմամբ կիրառած արևմտյան սանկցիաներից, իր ներկայությունն ավելի է ապահովում Ռուսաստանում»,- ասաց Ա.Շաքարյանը:

Այդուհանդերձ, նա հիշեցրեց ռուս-թուրքական մերձացումից մեր դառը փորձը, երբ Ռուսաստանն իր կարճատև շահի պատճառով կարելի է ասել դավաճանեց Հայաստանին: Արտակ Շաքարյանը կարծում է, որ ինչքան էլ մենք խորը ռազմավարական հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, պետք է զգուշորեն մոտենանք ռուս-թուրքական սերտացող հարաբերություններին:

«Մասնավորապես, նրանց համագործակցությունը հանկարծ չվերափոխվի հակահայկական որևէ քայլի, օրինակ` Լեռնային Ղաարաբաղի հարցի հանգուցալուծման մոտեցումներում»,- ասաց նա:

Անդրադառնալով Դավութօղլու-Լավրով ասուլիսին, Ա.Շաքարյանը նշեց, որ այդ ժամանակ Լավրովն ասել է, որ ռազմավարական գործընկերները նրանով են ռազմավարական գործընկեր, որ որպես կանոն չեն ընդունում ավագ գործընկերոջ բոլոր ասածները:

«Ռազմավարական գործընկերը այն խաղացողն է, որն ունի գործընկերոջը անհամաձայնություն հայտնելու հնարավորություն որևէ քայլի նկատմամբ և պետք է փորձեն միասին հասնեն ընկալելի, հավասարարժեք արդյունքի: Այսինքն՝ Հայաստանը պետք է ավելի ուղղամիտ կերպով խոսի ռուս գործընկերոջ հետ և սեղանին դնի բոլոր քայլերը, փորձի քննարկել և՛ դրական, և՛ բացասական կողմերը»,- ասաց թուրքագետը:

Նա միաժամանակ նշեց, որ հայ և ռուս պաշտոնյաները պետք է քննարկեն ու ցույց տան հարցի շուրջ հասարակական անհամաձայնությունը և վտանգը, որ նման կերպ շարունակվելու դեպքում Հայաստանում հակառուսական տրամադրություն կարող է ձևավորվել, ինչը լավ ապագա չի խոստանում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա, ըստ թուրքագետի, Ռուսաստանը, իր շահերից ելնելով, երբեք Ղարաբաղը չի նվիրի Ադրբեջանին կամ Թուրքիային: Այլ կփորձի պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը»` փորձելով հնարավորինս շատ դիվիդենտներ շահել:

«Իրականում թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրամիությանը, թե՛ Թուրքիային այս պահին Լեռնային Ղարաբաղի հարցի խորքային լուծումը ձեռնտու չի: Այս պահի ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին, նաև` Հայաստանին: Որքան երկար մնա այս իրավիճակը, որքան սերունդներ զարգանան ազատագրված Արցախի մտածելակերպով, որքան ազատագրված տարածքները երկար մնան հայկական վերահսկողության ներքո, այնքան կարմատավորվի այդ տարածքների արցախապատկան լինելը»,-ասաց թուրքագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}