Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրում Բրազիլիայից
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես դիմել է բրազիլական իշխանություններին՝ իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու հայցով: Այս մասին «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, Սնոուդենն հայտնել է «Globo TV» հեռուստաընկերության հետ զրույցում:
Միաժամանակ, Սնոուդենը նշել է, թե նմանօրինակ հայցերով դիմել է մի շարք երկրների ևս:
«Եթե Բրազիլիան ինձ ապաստան տրամադրի, ես ուրախությամբ կընդունեմ այդ առաջարկը», - գործակալությունը մեջբերում է Սնոուդենի խոսքերը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ընթանում կյանքը Ռուսաստանում, ԿՀՎ նախկին աշխատակիցը նշել է, թե Ռուսաստանն հեռու է իդեալից, սակայն գերադասելի է բանտից: Ամերիկացին հայտնել է նաև, թե անվտանգության նկատառումներից ելնելով նա ստիպված է գաղտնի կյանք վարել, և նույնիսկ մտերիմները չգիտեն իր բնակության հասցեն:
Բրազիլիայի ԱԳ գերատեսչությունն արդեն արձագանքել է Սնոուդենի հայտարարությանը, նշելով, թե որևէ պաշտոնական դիմում վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Բրազիլիան չի ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում