Ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչի»-ով ԱՆ-ում տպավորված են
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Կլինիկայի ղեկավար Արամայիս Քամալովն Արմեն Մուրադյանին ներկայացրել է նաև ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությանը:
Ըստ աղբյոիրի, հատկապես տպավորիչ է եղել ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում:
Կողմերը բանակցել են երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ:
Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ:
ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացել էտեղում: Պայմանավորվածություն է ձեռք բեվել ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա