Հայաստանից մեկնողների թիվն ավելանում է. Քաղավիացիա
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը: Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որ 2014թ. հունվար-ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 488 030 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 423 313 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 224 962 մարդ` 2013 թվականի 193 449 -ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին հանրապետությունից մեկնել է 263 068 մարդ` նախորդ տարվա համեմատ 33 204-ով պակաս:
Հունվար-ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2836 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-ապրիլին` 3374 տոննա:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 1632 տոննա բեռ (2013թ-ին՝ 1966 տոննա), ներկրվել՝ 1204 տոննա բեռ (2014թ-ին՝ 1408 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- ապրիլին կազմել է 3018` 2013թ-ի 2523-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով այս տարվա հունվար- ապրիլին ամիսներին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 4703, երկրից մեկնածներինը` 7706 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները