Բերբերյան. Սնկային հիվանդությունները սպառնում են նաև կարտոֆիլին
Առատ տեղումները վտանգ են ներկայացնում ոչ միայն խաղողի այգիներին, այլև կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանքատարածություններին: Panorama.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Հիշեցնենք, երեկ Գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով զգոնության կոչ էր անում այգեգործներին: Ըստ հայտարարության, այս տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:
«Գերխոնավության և շոգի պայմաններում սնկային հիվանդությունները զարգանում են: Ես զարմանում եմ այն գերատեսչությունների վրա, որոնք հայտարարում են, որ սակավաջուր տարի է: Մենք նման վտանգի մասին հայտարարել ենք դեռ մեկ շաբաթ առաջ»,-ասաց Բերբերյանը, խորհուրդ տալով գյուղացիներին սրսկել կարտոֆիլի ցանքատարածությունները:
Բերբերյանը նշեց, որ այս տարի Աարտյան դաշտավայրում ու Գեղարքունիքում կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են, իսկ օրինակ Շիրակում՝ նվազել:
«Շուկան է ձևավորում: Ընդհանուր առմամբ կարտոֆիլը կմնա կայուն Հայաստանում, քանի որ մենք ենք զբաղվում դրանով: Միակ ուղղություն է Հայաստանում, որ կայուն է»,-խոստացավ Բերբերյանը:
Արձագանքին, թե կարտոֆիլը նախորդ տարիների համեմատ բավականին թանկ է՝ 200-300 դրամ, Բերբերյանը պատասխանեց. «Շատ կներեք, ուզում եք գյուղացին անընդհատ սնանկանա՞, բանկերն այսօր այն տոկոսներն են գյուղացիների վրա դնում, որ ոչ մի բիզնես չի կարող զարգանալ»:
Նախորդող հրապարակումներ՝
ԳՆ. Խաղողի այգիներին սպառնում են սնկային հիվանդություններ
Սակավաջուր տարի հայտարարողն առնվազն տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի. Հրաչ Բերբերյան
«Գյուղատնտեսության համար տարին անհաջող է, բայց տարին կավարտենք «հաղթանակով»»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին