Արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանով
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում այսօր տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ֆորումի բացմանը նշեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, արաբական աշխարհը հայրենիքը կորցրած հազարավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիքն, և հայերն այնտեղ շրջապատված են ուշադրությամբ, հոգատարությամբ, նրանց համար բոլոր ժամանակներում ստեղծվել են ապրելու, աշխատելու և ստեղծագործելու լավագույն պայմաններ:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացման, որտեղ Աբու Դաբին անշուշտ առաջատարներից է: Հատկապես վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում են մեր թե պաշտոնական, թե գործարար հարաբերությունները»,-ասաց Մ.Սարգսյանը:
Ներկայացնելով երկու երկրների միջև գործարար համագործակցության զարգացման հեռանկարները, նա նշեց, որ Հայաստանը մոտ ժամանակներս պատրաստվում է ﬕանալ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողﬕց ստեղծված Մաքսային ﬕությանը, ապա այդ դեպքում Հայաստանում արտադրված ապրանքը կարող է ազատորեն մուտք գործել այդ երկրների շուկաներ:
«Սա գործարարների համար նոր հեռանակարներ է բացում: Դրանից կարծում եմ, որ մեր երկրները պետք է կարողանան առավելագույնս օգտվել»,- ասաց նա:
Մ.Սարգսյանը նաև կարևորեց երկու պալատների կողﬕց համատեղ ընկերության հիﬓադրումը:
«Առաջարկում ենք Հայաստանի և ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների կողﬕց ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կհամակարգի հետագա տնտեսական հարաբերությունները ﬔր երկրների ﬕջև»,- ասաց Մ.Սարգսյանը:
Անդրադառնալով համագործակցոըթյան ﬕ քանի ոլորտներին` նա հայտնեց, որ Հայաստանում դեռևս չօգտագործված ﬔծ ներուժ ունի գյուղատնտեսության ոլորտը, որտեղ շեշտը հատկապես պետք է դնել էկոլոգիական մթերքների վրա: Որպես իրացման շուկա, ըստ նրա, կարող է լինել ոչ ﬕայն ԱՄԷ-ն, այլև ﬕջազգային շուկան, քանի որ այդ ապրանքների պահանջարկը բավականին մեծ է: Բացի այդ` արաբ զբոսաշրջիկների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել առողջարանային, սպորտային տուրիզմը, այդ թվում ` ձիրաշավային վազքը և էթնիկ տուրիզմը, իսկ ներդումային առումով ` ոլորտի ենթակառուցվածքների ստեղծման զարգացման ուղղությունը:
«Հայաստանի առողջավայրերը պատրաստ են համագործակցության և գոյություն ունեն ﬕ շարք ներդրումային ծրագրեր»,- ասաց նա:
Մ.Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանը գործընկների համար հետաքրքրական կարող է լինել տեղեկատվական ոլորտում, որը նույնիսկ ճգնաժաﬕ տարիներին է կայուն աճ ապահովել:
Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ նրա, հանքարդյունաբերությունն է, մասնավորապես, ﬔտաղական և ոչ ﬔտաղականան, ընդ որում` ոչ ﬕայն արդյունահանումը, այլև վերամշակումը: Այսպիսով, Մ.Սարգսյանը հույս հայտնեց, որ բիզնես- ֆորումը հնարավորություն կտա քննարկել կոնկրետ նախագծեր, և հույս հայտնեց, որ այն հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:
Աբու Դաբիի ներդրումային հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն Խալիֆա Ալի Մոհաﬔդ Ալ Քամզին նշեց, որ Արաբական Միացյալ Էﬕրություններն աﬔն ինչ անում են զարգացնելու հարաբերությունները երկու երկրների ﬕջև` հատկապես ներդրումային ոլորտում:
«Հայաստանում ներդրումային ընդարձակ մթնոլորտ կա, հատկապես գյուղատնտեսության, արդյունաբերության, տրասնպորտի և շինարարության ոլորտներում, ուստի կարող ենք համագործակցության ուղիներ մշակել»,- ասաց նա:
Բանախոսը միաժամանակ նշեց, որ Աբու Դաբիում պետք է բացվի առևտրի սրահ, որտեղ կներկայացվի հայկական արտադրանքը:
ՀՀ էկոնոﬕկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն էլ, անդրադառանալով երկու երկրների հարաբերություններին, նշեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էﬕրությունների ﬕջև առկա է թե հին, թե նոր հարաբերությունների պատմությունն:
Նոր հարաբերությունները, ըստ նրա, սկսվել են առևտրի ոլորտում, մասնավորապես, 1990-կանների սկզբին, երբ Հայաստանը պատերազմում էր և շրջափակման ﬔջ էր:
«Արաբական Էﬕրությունները ﬓացել են որպես առևտրային ռազմավարական գործընկեր: Հայաստանն ունի ներդրումային մեծ պոտենցիալ, հաշվի առնելով ﬔր դարավոր բարեկամական կապը` սխալ կլիներ չօգտվել այդ հնարավորություններից»,- ասաց փոխնախարարը:
Այնուհետև Աբու Դաբիի Առևտրի պալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։
Նշենք, որ բիզնես-ֆորումի շրջանակում կկազմակերպվի նաև կլոր սեղան–քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ: