Ճնշում Ադրբեջանի վրա՝ ԵՏՄ մտնելու համար, ի՞նչ գին կվճարվի դրա դիմաց. կարծիքներ
«Հզորագույն ճնշում կա, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ»,-«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Արդյո՞ք, Ղարաբաղը չի լինելու այն գինը, որ վճարվելու է Ադրբեջանին` անդամակցության դիմաց»,- Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ այս թեմաները պետք է քննարկվեն, քանի որ, ըստ նրա, պատահական չէ նաև այն, որ Նազարբաևի կողմից սահմանների հարց հնչեցվեց:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի բնորոշմամբ էլ՝ սեպտեմբերի երեքից հետո ապացույց է ստացվում, որ Հայաստանը պետականության քննությունը չի հանձնում:
«Ես չեմ հասկանում ինչպես է պահպանվում պետական շահը: Այդ խոսակցությունների տողատակին անվտանգության հարցն էր և Արցախի մեզ համար բարենպաստ լուծումների հեռանկարը...»,- ասաց նա:
«Ախտորոշումը պետք է իմանալ և փորձել բուժել: Մարդիկ հիասթափվել են քաղաքական ուժերից, բայց դա չի նշանակում, որ պիտի հուսահատվեն,- արձագանքեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հարակից հրապարակումներ`
Միկոյանի արձանից մինչև ԵՏՄ և Ռուսաստանի կողմի Ադրբեջանին զենքի վաճառք. Քննարկում
Դավիթ Շահնազարյան. Այդ միությունում սուբյեկտ չենք, Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք
Սաֆարյան. Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը շուտ միանա Եվրասիական միությանը
Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան