Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հնարավորություններն ամրապնդվելու են. նախարար
«Կառավարության ծրագրում բավականին ծավալուն հատված է հատկացված հակակոռուպցիոն բնագավառում գործողություններին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ ծրագրում հետաքրքիր գաղափարներ կան ամրագրված:
«Մասնավորապես՝ ամրապնդել ու ուժեղացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հնարավարությունները համապատասխան իրավիճակներում արձագանքելու և որոշումներ կայացնելու համար: Խոսքը վերաբերում է շահերի բախման խնդիրներին, չհիմնավորված հարստացման դեպքերին»,- ասաց նախարարը:
Ըստ Հ. Մանուկյանի, այդ ուղղությամբ կառավարությունն սկսել է նախապատրաստական աշխատանքները, և, նախարարի կարծիքով, մոտ ժամանակներում որոշակի մոտեցումների ականատես կլինեն:
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կունենանք այդ ոլորտը կանոնակարգող որոշակի գործողություններ»,- ասաց արդարադատության նախարար Հ. Մանուկյանը: