Մարտին Սարգսյանը` կադաստրի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Նախագահի հրամանագրով Մարտին Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Մարտին ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ»,- ասված է Նախագահի որոշման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան