«Դեպի ավելի մեծ փոս». Քննարկում ԵՏՄ անդամակցության շուրջ
«Քաղաքակրթորեն գնում ենք դեպի ավելի մեծ փոսը»,- Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ զարգացումներին նման բնորոշում է տալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Աշխարհը սեպտեմբերի 3-ից հետո ահագին բան մեզ հասկացրեց, մենք հնարավորություն ունեցանք փորձով ձեռքբերել, որ անվտանգության երաշխիքը ժողովրդավարությունն է, կայուն ինստիտուտներն են: Սեպտեմբերի 3-ը եկավ և ցույց տվեց, որ դրա բացակայության պատճառն էր, որ մենք կատարեցինք այդ աշխարհաքաղաքական քայլը»,- «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, որ Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը Պուտինի վերաբերմունքն էր:
«Եթե Պուտինը նման հայտարարություն աներ, իրեն խոցելի վիճակի մեջ կդներ՝ հաշվի առնելով Մինսկի խմբի գործընթացը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի բնորոշմամբ, Ռուսաստանը վտանգավոր գործունեություն է ծավալում. «Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, Ռուսաստանը խաթարում է այն սկզբունքները, որ որդեգրել է կառույցը»:
Միևնույն ժամանական նա նկատեց, որ Ղազախստանում քաղաքացիական հասարակությունը հավաքվել է. ««մայդան»-ն իրենց մտածողության մեջ էլ կա»:
Արթուր Սաքունցը կարևորեց այդ վտանգավոր գործառույթների մասին ամբողջ Հայաստանում ահազանգելը. «Մեր հոգեբանությունն այնքան է աղճատվել, որ Միկոյանի արձանի տեղադրումն է դառնում հնարավոր: Սա ազատ մտածողության սահմանափակում է»:
Հարակից հրապարակումներ`
Ճնշում Ադրբեջանի վրա՝ ԵՏՄ մտնելու համար, ի՞նչ գին կվճարվի դրա դիմաց. կարծիքներ
Միկոյանի արձանից մինչև ԵՏՄ և Ռուսաստանի կողմի Ադրբեջանին զենքի վաճառք. Քննարկում
Դավիթ Շահնազարյան. Այդ միությունում սուբյեկտ չենք, Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք
Սաֆարյան. Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը շուտ միանա Եվրասիական միությանը
Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան