ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակտիվացնել խաղաղ բանակցությունները
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախագահ Դիդյե Բուրկհալտերը Հարավային Կովկաս կատերլիք պաշտոնական այցի առաջին օրը ժամանել է Բաքու: Բաքվում Բուրկհալտերը հանդիպել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր ուղիները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Բուրկհալտերը կոչ է արել ակտիվացնել խաղաղ բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Նա քաջալերել է նախագահ Ալիևին, որ քայլ առ քայլ պետք է հասնել խնդրի խաղաղ կարգավորման: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ կողջունի ակտիվացած բանակցությունները` որպես նախագահների հաջորդ հանդիպման հիմք, որից էլ պետք է շարունակվեն խաղաղ բանակցությունները:
Բուրկհալտերը ափսոսանք է հայտնել, որ հրադադարի կնքումից 20 տարի անց էլ շփման գծում շարունակվում են միջադեպերը: Նա կոչ է արել կողմերին չխախտել հրադադարի համաձայնագիրը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն միջադեպերի հետաքննության համար, հասարակություններ քաջալերեն հետագա երկխոսության և փոխվստահության հաստատման համար:
Բուրկհալտերը կրկին շեշտել է, որ շվեյցարական կողմը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկի՝ բանակցային գործըթնացին նպաստելու հարցում:
Նշենք, որ հունիսի 4-ին Բուրկհալտերը կժամանի Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում