
21 ԲՀԿ-ական ինքնաբացարկ է հայտնել
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 21 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Պատգամավորական մանդատից հրաժարված ԲՀԿ-ական Գրիգոր Գրիգորյանի, ով առավել հայտնի է Շերիֆ մականունով, փոխարեն, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի, հաջորդը պատգամավոր կդառնա Տիգրան Ներսիսյանը:
Նախորդող հրապարակում`
Եզդիական կազմակերպությունները Գագիկ Ծառուկյանից մանդատ են խնդրում ԱԺ-ում