«Սպայկային» տուգանել են ներկրված կաղամբի մաքսային փաստաթղթերի համար
Այս տարվա ապրիլի 30-ին «Սպայկա» ընկերությունը Հայաստան է ներկրել 21 տոննայից մի փոքր պակաս քաշով սպիտակագլուխ կաղամբ, սակայն, ընկերության տնօրինությունը համապատասխան մաքսային փաստաթղթերը մաքսայինին մարմնին չի ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Արարարտյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի մայիսի 14-ին ստորագրած ակտից:
Այդ փաստաթղթի համաձայն «Սպայկա» ընկերությունը ներկրված կաղամբի ուղեկցող փաստաթղթերը մաքսատանը պետք է ներկայացներ 10 օրյա ժամկետում, բայց դա չի արվել: Արդյունքում, Ա. Ռոճարյանը որոշում է կայացրել 100 հազար դրամ վարչական տույժի ենթարկել «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: