Պատերազմական Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Սիրիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Այն երկրի ավելի քան 40 տարվա պատմության մեջ առաջին ընտրություն է, որին մասնակցում է մեկից թեկնածու: 9601 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07.00-ին և փակվելու են երեկոյան 19.00-ին: Անհրաժեշտության դեպքում կարող են երկարաձգվել 5 ժամով:
Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Սա գործող նախագահ Բաշար Ասադը երրորդ առաջադրումն է: Նա Սիրիան կառավարում է 2000 թվականից: Նրա երկու մրցակիցների` Մահեր Հաջարի և Հասան Ալ-Նուրիի մասին շատ քիչ բան է հայտնի նախքան առաջադրումը:
Սիրիայի ընդդիմությունը բոյկոտել է ընտրություններ և իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում չեղյալ հայտարարել ընտրությունների անցկացումը` հայտարարելով, որ դրանք «արյունոտ ընտրություններ են»:
Ընտրություններում արդեն մասնակցել են արտասահմանում բնակվող Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր ընտրելու իրավունք ունեին:
Հիշեցնենք, որ ընտրությունների նախաշեմին Սիրիայի Հալեպ քաղաքում մարտերը թեժացել են: Հատկապես վտանգավոր է հայաբնակ թաղամասերում: Օրեցօր լուրեր են հաղորդվում հայ զոհերի ու վիրավորների մասին: Հրթիռակոծության ու գազով լի շշերի պայթյունների հետևանքով նյութական վնասներ են հասցվել շրջական տներին, հայկական եկեղեցիներին ու կրթական հաստատություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան