«ՄՏՍ Hay-Fi»` շարժական մոդեմ` դեռևս չգերազանցված մինչև 42,2 Մբիթ/վրկ արագությամբ
Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» անվճար
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» անվճար
«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» 3000 դրամ
«ՄՏՍ կոնեկտ 256» 5000 դրամ
Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.
• ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն),
• պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ,
• անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: