Զ. Պետրոսյան. Տեղումների պատճառը Թուրքիայում առկա ցածր ջերմաստիճանն է
Հայաստանի տարածքում տեղումները կպահպանվեն առաջիկա հինգ օրերի ընթացքում: Panorama.am-ի հետ զրույցում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը բացատրեց, որ նման առատ տեղումների պատճառը փոքր տարածաշրջանում ստեղծված ջերմաստիճանի մեծ տարբերությունն է, օրինակ Հայաստանում և Իրանում ջերմաստիճանն 10-15 աստիճանով բարձր է, քան Թուրքիայում: Այստեղ հյուսիսից սառը հոսանքեր են անցել:
«Երեկվա տեղումները ցուրտ ցիկլոնի անցման հետևանք էր»,-ասաց զրուցակիցը` ավելացնելով, որ այսօր երեկոյան սպասվող զանգվածային տեղումները խոնավության գոլորշիացաման հետևանքով առաջացած ամպի հետևանք են լինլու:
Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենց կանխատեսումների համաձայն հունիսին տեղումները նորմայից բարձր են լինելու, ջերմաստիճանը նորմայի սահմաններում՝ մի փոքր բացասական շեղումով:
Հիդրոմետ ծառայության փորձագետը նշեց, որ առաջիկա օրերին քամու ուժգնացում է սպասվում, սակայն այն չի վերածվի այնպիսի փոթորիկի, ինչպես նախօրին եղավ Իրանում: Առաջիկա հինգ օրերին տեղումներ սպասվում են հանրապետության ողջ տարածքում, միայն հունիսի 5-ին տեղումներ կլինեն հյուսիսային շրջաններում:
Նախորդող հրապարակումներ՝
336 կրակոց մի գիշերում. գործի են դրվել հակակարկտային կայանները
ԳՆ. Խաղողի այգիներին սպառնում են սնկային հիվանդություններ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում