Իրավունք 19:38 03/06/2014

«Ադրբեջանի իշխանություններն ուզում են, որ հայերի հետ ժողովրդական դիվանագիտության ոլորտում աշխատեն իրենց ենթակա անձիք»

«Լրտեսության մեղադրանքով ձերբակալելով լրագրող Ռաուֆ Միրկադիրովին և մեր դեմ հարձակում սկսելով` ադրբեջանական իշխանությունները ձգտում են վերջ դնել անկախ մարդկանց մասնակցությանը ժողովրդական դիվանագիտությունում», - հայտարարել է ադրբեջանական Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի (ԽԴԻ) տնօրեն Լեյլա Յանուսը առցանց մամլո ասուլիսի ընթացքում:

Պատասխանելով Panorama.am պորտալի հարցին` կա՞ արդյոք հավանականություն, որ ժողովրդական դիվանագիտության շրջանակներում ադրբեջանական կողմին կներկայացնեն ոչ թե իրավապաշտպաններ և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, այլ հատուկ պատրաստված անձինք, որոնք իրենց գործունեությունն անմիջականորեն համաձայնեցնում են իշխանության հետ, Յանուսը միանշանակ պատասխան տվեց. «Ադրբեջանի իշխանությունները ձգտում են այն բանին, որ այդ ոլորտում աշխատեն միայն իրենց ենթական անձինք»:

Մեկնաբանելով Panorama.am-ի մյուս հարցը` թե որոնք են Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության իրական դրդապատճառները և ինչպես են զարգանում իրադարձություններն այդ գործի շուրջ, Յանուսը նշեց, որ ոչ մի հետաքննություն չի անցկացվում:

«Ցավոք մեզ մոտ աշխատում են ինչպես Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը 37թ-ին: Ռաուֆ Միրկադիրովի ծնողների տանը կազմակերպել է խայտառակ խուզարկություն, իսկ նրա հայրը չի դիմացել և մահացել է մայիսի 24-ի գիշերը: Ռաուֆին նույնիսկ չեն թույլատրել մնալ մոր հետ` նրան բաց թողնելով ընդամենը մեկուկես ժամով: Դա Եժովի, Բերիայի, հիտլերականների մեթոդն է», - ընդգծեց նա:

Նրա խոսքերով` Ռաուֆ Միրկադիրովի հորը գործնականում սպանել են:

Լեյլա Յանուսը հայտարարել է, որ Ադրբեջանն իրավական առումով իսկական բռնակալություն է, ընդ որում խոսքը միայն իրավապահ մարմինների մասին չէ:

«Օրինակ` մենք չենք կարող շարունակել Արիֆի (Արիֆ Յունուսով – խմբ.) բուժումը, քանի որ բանկը, որտեղ գտնվում է նրա անձնական հաշիվը, հրաժարվում է գումար տալուց», - նշեց իրավապաշտպանը:

Յունուսը գտնում է, որ Ադրբեջանում ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ բռնությունների խստացման հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանության մեջ առկա ռուսամետ խմբավորումները: Նրա կարծիքով` հենց այդ պատճառով հետապնդվում են այն ակտիվիստները, որոնք կապված են ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ:

Իրավապաշտպանի խոսքերով` ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրոպայում մինչև վերջ չեն գիտակցում, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին աջակցելու քաղաքականությունը կարող է բերել ահավոր հետևանքների:

Յանուսը նկատեց, որ չնայած իր ղեկավարած ԽԴԻ-ի նկատմամբ հետապնդումները նոր չեն, սակայն ներկայումս դրանք սրվել են մի քանի պատճառներով: Նախ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են իրենց վերահսկողության տակ վերցնել ցանկացած անկախ քաղաքացիական նախաձեռնություն: Մասնավորապես` նրանց չափազանց շատ է զայրացնում www.publicdialogues.info համատեղ կայքը, որտեղ Հայաստանից և Ադրբեջանից մարդիկ փոխանակվում են կարծիքներով:

Երկրորդ` Յունուսի կարծիքով այսօր Ադրբեջանում շատ սուր է դրված քաղբանտարկյալների հարցը, Խաղաղության և ժողովրդավարության Ինստիտուտը ներկայացնում է քաղբանտարկյալների համապարփակ ցուցակ:

«Մեզ մոտ 12 լրագրող և բլոգեր` «խզճի բանտարկյալներ» են: Մեզանում փաստացիորեն բացակայում է հանրահավաքների ազատությունը»- հայտնեց նա:

Նրա խոսքերով` իրենք գտնվում են քրեական, կոռումպացված ռեժիմի օկուպացիայի մեջ: Իրավապաշտպանն ընդգծեց, որ միջազգային իրավապաշտպան կազմակերությունները հայտարարում են, թե «մտահոգված են» և «չեն հավատում դատարանի որոշման արդարացիությանը» միայն այն բանից հետո, երբ արդեն անձին դատապարտել են:

«Ռաուֆ Մերկադիրովի հետ կապված ես դեռևս չեմ լսել միջազգային կազմակերպությունների կոշտ հայտարարությունները»- հավելեց նա:

Խոսելով ժողովրդական դիվանագիտության մասին` Յունուսը նշեց, որ չնայած նրան, որ հաշտության պայմանագրի կնքումը իշխանությունների իրավասությունն է, սակայն հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում:

«Հակամարտության մեջ գտնվող երկրի քաղաքացիների զոմբիացումը վտանգավոր երևույթ է: Դա Ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ: Ժողովրդական դիվանագիտությունը հնարավորություն է տալիս երկու հասարակությունների միջև տեղեկատվություն փոխանակել»,- նշեց Յունուսը:

Իրավապաշտպանը հավելեց նաև, որ հակամարտության գոտում չի տեսնում պատերազմի վերսկսման հավանականություն:

«Ռազմական հռետորիկան վաղուց առկա է մեր ղեկավարների մոտ: Ավտորիտար ռեժիմների պարագայում միշտ անհրաժեշտություն կա արտաքին թշնամու: Ես կարծում եմ, որ ստատուս-քվոն, որը այսօր գոյություն ունի, ձեռնտու է թե Հայաստանի և թե Ադրբեջանի ղեկավարներին»,- մեկնաբանեց իրավապաշտպանը:

Խոսելով Ադրբեջանում հակահայկական տրամադրությունների մասին` Յունուսը ընդգծեց, որ 1994թ-ից այս կողմ հարևան երկրի նկատմամբ խոր ատելություն է սերմանվում:

«Նույնիսկ դպրոցական դասագրքերում, բոլոր սարսափները վերագրվում են հայ ժողովրդին: Պարզվում է մուսուլմաններին շիաների և սունների են բաժանել քրիստոնյաները, մասնավորապես` հայերը»- ընգծեց նա` հավելելով, որ չի կարելի նման կերպ դաստիարակել երիտասարդ սերնդին:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի երեկոյան Բաքվի օդանավակայանում` Դոհա մեկնելուց բերման էին ենթարկել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` կոնֆլիկտոլոգ Յունուսին: ԵՄ-ի հրավերքով նրանք մտադիր էին մեկնել Փարիզ, իսկ այնտեղից էլ Բրյուսել` մասնակցելու համար միջազգային միջոցառումների: Սակայն օդանավակայանից Լեյլա Յունուսին տեղափոխել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն, որտեղ անկացրել է 9 ժամ: Իսկ ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց նախակաթվածային վիճակում: Բացի այդ խուզարկվել է նրանց տունը և գրասենյակը:

Նշենք, որ Լեյա Յունուսին բերման ենթարկելու փաստը դատապարտել են Մարդու իրավունքների Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը, Ադրբեջանում ԵՄ-ի, ԱՄՆ-ի դեսպանությունները և իրավապաշտպան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Նովեգիայի հելսինկյան կոմիտեն, Human Rights Watch , Freedom House և իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան(FIDH):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}