Իվան Կուխտան Երևանում է
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևանում է: Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դեսպանը դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին:
Թերթը նշում է, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ուկրաինական կողմը Հայաստանից սպասում էր որևէ ընդառաջ քայլ՝ դիվանագիտական հարաբերությունները բնականոն փուլ մտցնելու համար: