ԱՆ. ՌԴ-ն ջանքեր կգործադրի ՀՀ-ին շտապօգնության մեքենաներ տրամադրելու համար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի առողջապահական համակարգը, իրականացվող ծրագրերը։ Նշվել է, որ արդեն իսկ առկա է երկկողմ արդյունավետ համագործակցության փորձ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում, հաղորդում է ԱՆ լրատվության ծառայությունը:
Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը։
Նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով միասնական իրավական դաշտում աշխատելու նպատակահարմարությունը։ Ընդգծվել է հատկապես տեղեկատվական, իմունականխարգելման աշխատանքների ընդհանուր դաշտ ունենալու, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:
Ընդառաջելով հայկական կողմի խնդրանքին, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի շտապօգնության մեքենաների տրամադրման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարն առաջարկել է աշնանը Երևանում կազմակերպել Հայ-ռուսական առողջապահական ֆորում, որին մասնակցելու համար պաշտոնապես հրավիրել է Վերոնիկա Սկվորցովային։
Կողմերը քննակել են նաև բժշկական շարունակական կրթության զարգացման, հիվանդների փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա