3877 անվճար տեղ նախնական և 8173` միջին մասնագիտական կրթական հաստատություններում
Կառավարությունն այսօրվա նիստում կհաստատի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը: Այս մասին որոշման նախագիծ է ներկայացրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախագծով կհաստատվեն հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:
Ըստ այդմ, ընդհանուր 3877 անվճար տեղ կհատկացվի նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում և 8173 տեղ` միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում:
Որոշման նախագծում նշվում է նաև, որ պետական բյուջեով միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի այս որոշմամբ հատկացվող լրացուցիչ 40 տեղի, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 120 տեղերից բացի` լրացուցիչ 120 տեղի ֆինանսավորումն իրականացվում է Ոստիկանության միջոցների հաշվին:
Կարդացեք նաև`
ԿԳՆ. Այս տարի վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման 2516 տեղ է հատկացված
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա