Թուրք ընդդիմադիրն իր մերժողականությունը հիմնավորում է ՄԻԵԴ վճռով
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Շուքրու Էլեքդաղի՝ «Հայաստանը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի Թուրքիայի վարչապետի առաջարկին» վերնագրով հոդված է տպագրել Todays Zaman-ում:
«Ես հավատում եմ, որ Էրդողանի ապրիլի 23-ի՝ հայկական թեմայի վերաբերյալ արված հայատրարությունը արտացոլում է բանական, մարդասեր, խաղաղ ու հաշտության ձգտելու մոտեցում: Այն նաև ցույց է տալիս, որ Թուրքիան չի խուսափում ճշմարտությունից և չի վախենում անցյալին առերեսվելուց: Սակայն նրա այս հայտարարությունը չպետք է համարել քայլ՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ այն չպետք է համարել միակողմանի ներողություն:
Հայտարարության ֆունկցիոնալ կողմն այն է, որ կողմերի միջև խաղաղության և հաշտեցման ձգտման պայմանները արդեն իսկ պարզ են:
Այս պայմաններն իրենց մեջ ներառում են՝ կողմերի հետ համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծում, որը կբացահայտի 1915թ իրադարձությունների փաստերը և կվերլուծի բացահայտումները՝ հաշվի առնելով կիրառվող իրավական դաշտը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Փերինչեքի հարցով վճիռը թույլ է տալիս Անկարային Երևանի հետ խաղաղություն հաստատելու հարցում համարձակ քայլեր ձեռնարեկել:
Միջազգային հարթակում պետք է կարևորվի Թուրքիայի պատմական հանձնաժողով ստեղծելու համարձակ և խաղաղ նախաձեռնությունը:
Այս նախաձեռնությունը կարևորվեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 97 խորհրդարանականների համատեղ հռչակագրով: Այն նաև ընդգծվեց ԵԱՀԿ-ի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերնի, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի կողմից՝ նշելով, որ համատեղ հանձնաժողովի ստեղծումը կնպաստի հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը:
Այս թշնամական լույսի ներքո, հարց է առաջանում, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել, որ թուրքական կողմը հույս ունի, որ համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը կարող է կենսունակ լինել:
Այս զարգացման պատճառը ՄԻԵԴ-ի կողմից կայացած Փերինչեքի գործում վճիռն է: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար` համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է: Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի ՄԻԵԴ հայցը ներկայացրել էր 2008թ-ին։
2013թ-ի դեկտեմբերի 17-ի դատավճռով ՄԻԵԴ-ը որոշել էր, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում։
Դատարանը գտել էր, որ Դողու Փերինչեքը, Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «միջազգային սուտ», չի չարաշահել իր իրավունքները։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՄԻԵԴ-ը մերժել է Շվեյցարիայի դատարանի պնդումը, որ Հայոց ցեղասպանությունը ընդհանուր պատմական և գիտական համաձայնության հարց է, որի գոյությունը չպետք է հաստատվի և այն չի կարող վիճարկվել դատարանում:
Դատարանը նաև Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթի հետ իրավական համարժեքության մասին պնդումն էր մերժել: Հոլոքոսթը միանշանակորեն հաստատաված փաստ է և Նյուրնբերգյան միջազգային ռազմական տրիբունալի կողմից սահմանվել է որպես հանցագործություն, սակայն հայկական թեմայի առնչությամբ նման դատական եզրակացություն առայժմ չկա:
Հայաստանը պետք է դրական վերաբերի վարչապետ Էրդողանի այս նախաձեռնությանը, որպեսզի 99 տարի շարունակ հայ-թուրքական փակուղում հայտնված հարաբերություններում փոփոխություններ գրանցվեն: Ժամանակակից մոտեցումը պետք է հիմնված լինի իմաստության և բանականության վրա՝ քննարկելու մարդկային ողբերգության բոլոր ասպեկտները, առերեսվելու պատմական փաստերի հետ և դրանք ընդունելու»:
Հարակից հրապարակումներ`
Թաներ Ակչամ. Թուրքիան ձգտում է նվազեցնել ճնշումները և որքան հնարավոր է քիչ զիջումների գնալ
Ասպարեզ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի համարում
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի». ՄԻԵԴ-ը հարված է հասցնում ժխտողականներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում